IDBank-ը նշել է Խնայողությունների միջազգային օրը
Հոկտեմբերի 31-ը խնայողությունների միջազգային օրն է։ IDBank-ն այդ առիթով մասնակցեց ՀՀ Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի հետ համատեղ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված համաժողովին և «Խնայողություների Էքսպո» ցուցահանդեսին։

IDBank-ի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գևորգյանն իր ելույթում խոսեց «Խնայողական մշակույթը Հայաստանում» թեմայով՝ փորձելով պատասխանել «Ինչպե՞ս խնայել», «Ի՞նչ գործիքներով խնայել» և այլ հարցերի։

«Խնայողությունների Էքսպո» ցուցահանդեսում ներկայացված էին IDBank-ի խնայողական գործիքները և ոչ միայն: Բանկի ներկայացուցիչներն այցելուներին հանգամանալից ներկայացրեցին IDBank-ի խնայողական պրոդուկտները, դրանց առավելություններն ու առանձնահատկությունները, իսկ այցելուները մասնակցեցին նաև խաղարկության։

Խնայողությունների միջազգային օրից օր առաջ էլ IDBank-ն ընդունեց ԿԲ-ի կողմից կազմակերպվող ֆինանսական շրջագայության մասնակիցներին։ 50-ից ավելի մասնակցի համար Բանկում կազմակերպվեց սեմինար-քննարկում և շրջայց ստորաբաժանումներով։ Կարևորելով խնայողությունների մասին հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու անհրաժեշտությունը՝ մասնակիցներին ներկայացվեցին Բանկային խնայողական գործիքները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր այցելուի կողմնորոշվել իրեն առավել հարմար գործիքի ընտրության հարցում։ Ֆինանսական շրջագայության մասնակիցները նաև հուշանվերներ ստացան Բանկի կողմից։

© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт