IDBank-ի 24/7 համակարգը հասանելի է արդեն նաև Կոմիտասի մասնաճյուղի հարևանությամբ
IDBank-ը, կարևորելով քաղաքացիների հարմարավետությունն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, շարունակում է ընդլայնել 24/7 շուրջօրյա սպասարկման համակարգերն ու գոտիները։ Այժմ արդեն Կոմիտասի 56/162 հասցեում՝ Բանկի Արաբկիրի մասնաճյուղի անմիջական հարևանությամբ գործում է 24/7 համակարգ, որով հնարավոր է իրականացնել 200+ գործարք։ Բանկային մի շարք գործարքներ՝ կանխիկի մուտքագրում/ելքագրում, վարկերի մարում, տարբեր հաշիվների համալրում, կոմունալների վճարում ու այլ ծառայություններ հասանելի են ցանկացած ժամի՝ շաբաթական 7 օր, 24 ժամ։ IDBanking 24/7 համակարգերը գործում են նաև IDBank-ի գլխամասային գրասենյակին հարակից տարածքում, Բաղրամյան մասնաճյուղում, Հասրաթյան 4, Տերյան 105, Մաշտոցի 48 հասցեներում, Բանկի Վանաձորի մասնաճյուղում: Առաջիկայում Բանկը նախատեսում է 24/7 սպասարկման գոտիների և համակարգեր տեղադրել հանրապետության մի շարք այլ վայրերում ևսª քաղաքացիներին հասանելի դարձնելու ծառայությունների առավել լայն շրջանակ:
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт