IDBank-ի 2019 թվականի 1-ին թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ֆոնդային բորսայում
IDBank-ի 2019 թվականի 1-ին թողարկման պարտատոմսերը ցուցակվել են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում՝ ընդգրկվելով պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում։ Պարտատոմսերով թույլատրված է հասցեական և ռեպո գործքարքների իրականացումը։

Պարտատոմսերը թողարկվել են 2019թ․-ի փետրվարի 20-ին՝  100  ԱՄՆ դոլար անվանական արժեքով, շրջանառության ժամկետը 2 տարի 6 ամիս է, արժեկտրոնի տոկոսադրույքը՝ 5,25%, որը կվճարվի եռամսյա պարբերականությամբ։

Տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար է, դրանք Ֆոնդային բորսայում կշրջանառվեն ANLBB7 հապավմամբ։

IDBank-ն արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի 7 տրանշ` ընդհանուր 30 մլն ԱՄՆ դոլար և 1 մլրդ դրամ ծավալներով։ 1-ին թողարկման պարտատոմսերը IDBank-ը մարել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին։

Այս պահին ֆոնդային բորսայում ցուցակված է IDBank-ի պարտատոմսերի 20մլն ԱՄՆ դոլարի թվով 4 տրանշ։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт