Հունիսի 8-9 Հայաստանում անցկացվեց Քունգ Ֆուի Աշխարհի գավաթի առաջնությունը, որին մասնակցում էր 17 երկրի 300 մարզիկ։ Հայաստանի հավաքականը ընդհանուր առմամբ նվաճեց 8 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալ։ Մարզասերների մոտ հատուկ հետքրքրություն առաջացրին տիտղոսային մենամարտերը՝ աշխարհի չեմպիոնի գոտու նվաճման համար․ 65 կգ քաշային կարգում աշխարհի գավաթի մրցաշարի հովանավոր IDBank-ի անվան չեմպիոնական գոտին լարված պայքարում նվաճեց Հայաստանի հավաքականի առաջատար, Եվոպայի, Աշխարհի Քունկ Ֆուի չեմպիոն, «Միքս ֆայթ 40»միջազգային մրցաշարի չեմպիոն Հենրիկ Ազատյանը։ Հենրիկը հաղթեց Չինաստանի հավաքականի առաջատար, աշխարհի Քունկ Ֆուի չեմպիոն «Կունլուն Ֆայթ» միջազգային մրցաշարի չեմպիոն Ժենգ Յոնկեին։ IDBank-ը շնորհավորում է Հենրիկին փայլուն հաղթանակի առիթով, իսկ Քունգ Ֆուի Հայաստանի ֆեդերացիային շնորհակալություն հայտնում Աշխարհի գավաթը Հայաստանում անցկացնելու և սպորտի մասսայականացմանը նպաստելու համար։ IDBank-ը կարևորում է առողջ ապրելակերպն ու շարունակում աջակցել տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներին։