IDBank-ը և Unistream արագ դրամական փոխանցումների համակարգը հաճախորդներին առաջարկում են Cash2Card հարմարավետ ծառայությունը, որը հնարավորություն է տալիս փոխանցում կատարել քարտի համարով:
IDBank-ի ցանկացած մասնաճյուղում հաճախորդները կարող են փոխանցում կատարել Visa և Mastercard քարտատեսակներին՝ նշելով միայն փոխանցում ստացողի անուն, ազգանունը և քարտի համարը։ Այդպիսով փոխանցում ստացողը Բանկ գնալու կարիք չունի, նա կարող է գումարը ստանալ անմիջապես իր քարտին։
Եթե քարտը թողարկված է ՌԴ բանկերի կողմից, ստացողը գումարը կստանա ռուբլով, այլ երկրների թողարկած քարտերի դեպքում ստացողի հաշվին գումարը կմուտքագրվի քարտային հաշվի արժույթով։
Փոխանցումները կատարվում են հաշված րոպեների ընթացքում դեպի ՌԴ, ԱՊՀ երկրներ, Մերձավոր և Հեռավոր արտասահման: Բանկի հաճախորդներն իրենց ուղղված դրամական փոխանցումները կարող են ստանալ նաև IDBank-ի քարտերով։
IDBank-ը շարունակաբար ընդլայնում է ծառայությունների շրջանակը՝ խնայելու հաճախորդների ժամանակն ու ծախսերը։
Մանրամասների համար այցելեք՝ https://www.idbank.am/retail/unistream/#199