IDBank-ի 9-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ֆոնդային բորսայում
IDBank-ի 2019 թվականի 3-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում և շրջանառվելով ANLBB9 ծածկագրով ։ Շուկա ստեղծողի կողմից կիրականացվի անընդհատ երկկողմանի գնանշում, ինչը հնարավորության կտա ներդրողներին ազատ գնել և վաճառել դրանք, իրականացնել հասցեական և ռեպո գործարքներ։ Պարտատոմսերը թողարկվել են 2019թ նոյեմբերի 7-ին, շրջանառության ժամկետը 2 տարի 3 ամիս է, արժեկտրոնային եկամուտը՝ 9,5%, որը կվճարվի եռամսյա պարբերականությամբ։ Տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը 250 մլն ՀՀ դրամ է։ Ս․թ․ նոյեմբերի 7-ին Բանկը թողարկել էր նաև դոլարային պարտատոմսեր, որոնց տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 2020թ․ հունվարի 31-ը, այդ ընթացքում պարտատոմսերը կարելի է ձեռք բերել IDBank-ի բոլոր մասնաճյուղերից։ Թվով 2-րդ տրանշի թողարկման ընդհանուր ծավալը 5,000,000 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային եկամուտը՝ 5%, արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ: Այս պահին ֆոնդային բորսայում ցուցակված է պարտատոմսերի՝ 10մլն ԱՄՆ դոլարի թվով 2 և 250 մլն դրամի դրամային մեկ տրանշ։ Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։ Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 13/02/2019 N 1/93Ա որոշմամբ։ Ազդագրի էլեկտրոնային տարբերակին և թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am հասցեով։ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт