IDBank-ն ամփոփել է Գյումրիում անցկացված բարեգործական նախաձեռնությունները
IDBank-ի աշխատակիցները Գյումրիում էին ամփոփելու մշակութային մայրաքաղաքում իրականացված բարեգործական նախաձեռնությունները։ Հայ օգնության ֆոնդի «Այո հարթակի» «Տեսունակություն» ծրագրի շրջանակում IDBank-ի միջոցներով Armenian Eyecare Project-ի կողմից Գյումրիի պետական մանկապարտեզներ հաճախող 3-5 տարեկան բոլոր երեխաները կանցնեն տեսողության ստուգում նորագույն սարքավորումներով։ «Կան աչքի որոշ հիվանդություններ, որոնք հնարավոր է կանխարգելել վաղ հայտնաբերման և հետևողական բուժման դեպքում։ Ուստի մենք շրջելու ենք Հայաստանի մարզերով և ստուգելու ենք նշված տարիքային խմբերի երեխաների տեսողությունը։ Սկսել ենք Գյումրիից, որի ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա է վերցրել IDBank-ը», - ասել է ՀՕՖ-ի «Այո» հարթակի ղեկավար Լաուրա Գևորգյանը։ «Կարևորելով երեխաների առողջությունն ու գիտակցելով այս տարիքում որոշակի հիվանդությունների հայտնաբերման անհրաժեշտությունը՝ Բանկը որոշեց աջակցել Հայ օգնության ֆոնդի «Տեսունակություն» ծրագրին։ Մեր կարծիքով շատ կարևոր է վաղ տարիքում առողջական որոշ խնդիրների հայտնաբերումը՝ հետագայում լուրջ հիվանդությունների կանխարգելման տեսանկյունից։ Այս առումով պետք է նշեմ, որ IDBank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում մեծ տեղ է տալիս մանկահասակ երեխաների առողջությանը։ Մենք համագործակցում ենք տարբեր հիմնադրամների հետ, որոնց գործունեությունն ուղղված է նաև դժվար իրավիճակում հայտնված երեխաներին օգնությանը», - նշել է Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։ IDBank-ը հոգացել էր ոչ միայն ծրագրի ֆինանսավորման մասին․ բժշկական հետազոտություն անցնող երեխաներին զվարճացնում էին ծաղրածուն և մուլտհերոսները, ինչը ավելի հեշտացրեց մասնագետների աշխատանքը։ Սա Գյումրիում Բանկի կողմից իրականացված միակ ծրագիրը չէ․ IDBаnk-ի աջակցությամբ Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի՝ Դիզայնի և Դեկորատիվ Կիրառական Արվեստի ամբիոնում ստեղծվել է դիզայնի լաբորատորիա, որի վերազինման մեջ Բանկն իր ներդրումն է ունեցել։ Լաբորատորիայում ուսանելու են ակադեմիայի թվով 30 ուսանողներ, զբաղվելու են խեցեգործությամբ, գործելու է նաև 6-16 տարեկան երեխաների խմբակ։ «Լաբորատորիայի հիմնումն անչափ կարևոր էր Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի համար։ Իսկ դրա՝ նպատակին ծառայելու միակ տարբերակը ժամանակին համահունչ վերազինումն ու արդիականացումն էր, ինչում էլ մեզ աջակցեց IDBank-ը։ Լաբորատորիան նախատեսված է ոչ միայն գեղարվեստի ակադեմիայի ուսանողների, այլ նաև դպրոցահասակ երեխաների համար։ Մեր նպատակը նրանց մեջ մանուկ հասակից դեպի արվեստը սերն արթնացնելն է»,- նշել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը։ «ԻՆչպես գիտեք IDBank-ն ունի մի շարք կրթական ծրագրեր։ Այս տարի 5 ուսանող ստացավ 1-ական մլն դրամ կրթաթոշակ ուսումը մագիստրատուրայում շարունակելու համար։ Մենք շարունակում ենք նաև «Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագիրը։ Ինչ վերաբերում է Գեղարվեստի ակադեմիային մեր աջակցությանը, ապա մենք, ցանկանալով նոր շունչ հաղորդել այս ուսումնական հաստատությանը, որոշեցինք օժանդակել Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի լաբորատորիայի վերազինմանը և հուսով ենք, որ թե ակադեմիայի շրջանավարտները, թե այն երեխաները, որոնք հնարավորություն կունենան ուսանել այստեղ, մեծ բարձունքների կհասնեն և ոչ միայն կպահպանեն Գյումրիի շունչը, այլև իրենց աշխատանքներով էլ ավելի կզարդարեն մեր մշակութային մայրաքաղաքը»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։ IDBank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում 2019-ի ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում ուղղված են եղել ինչպես կրթության գործընթացի անարգել ապահովմանը, այնպես էլ երեխաների սոցիալական և առողջական խնդիրների լուծմանը։ IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։
© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт