Հայաստանի ԻԹՖ Թայեքվոնդոյի ազգային հավաքականը Ստավրոպոլից բերել է 7 ոսկի, 2 արծաթ և 2 բրոնզ
Հայաստանի ԻԹՖ Թայեքվոնդոյի ազգային հավաքականը IDBank-ի հովանավորությամբ ՌԴ Ստավրոպոլ քաղաքում մասնակցել է թայեքվոնդոյի բաց առաջնությանը և Հայաստան բերել 7 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե մեդալ։ Վետերանների մրցաշարում հաղթող են ճանաչվել Արսեն Սիմոնյանն ու Տիգրան Տեր-Պետրոսյանը։ Մեր հավաքականի կրտսեր մասնակիցները ևս մեծ հաջողությունների են հասել։ Սիմոնյան Հենրիկը տարբեր կատերգորիաներում նվաճել է 2 ոսկե, 1 արծաթե, Սիմոնյան Կառլենը նվաճել է 1 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե, Հարութ Տեր-Պատրոսյանն էլ ստացել է 2 ոսկե, 1 բրոնզե մեդալ։ «IDBank-ը հերթական անգամ կանգնեց մեր կողքին, հնարավորություն ընձեռեց մասնակցել ևս մեկ միջազգային մրցաշարի ու բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը։ Եվ մեր հավաքականի վետերանները, և երեխաները հասան մեծ հաջողությունների։ Նման միջազգային մրցաշարերին մասնակցությունը շատ կարևոր է մարզիկների համար, իսկ ֆեդերացիան ինքնուրույն ցավոք չի կարողանում ապահովել դա։ Շնորհակալ ենք մեր գործընկերոջը՝ IDBank-ին, հավաքականին նման հնարավորություն տալու համար»,- նշել է Ֆեդերացիայի նախագահ Կարեն Աղաջանյանը։ «IDBank-ը կարևորում է առողջ ապրելակերպն ու երեխաների մոտ սպորտի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորումը, և հովանավորելով նման միջոցառումներ՝ մենք հույս ունենք, որ շատ այլ փոքրիկներ, տեսնելով իրենց ընկերների, հասակակիցների հաջողությունները, իրենք էլ կձգտեն մարզվել ու նմանվել նրանց։ Շնորհավորում ենք Հայաստանի ԻԹՖ Թայեքվոնդոյի ազգային հավաքականին հերթական անգամ Հայաստանի պատիվն արտերկրում բարձր պահելու համար և հետագա հաջողություններ մաղթում»,- նշել է Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт