IDBank-ը SWIFT gpi համակարգի անդամ
IDBank-ը Հայաստանում առաջիններից է, որ սկսել է կիրառել SWIFT global payment innovation (gpi) համակարգը։ SWIFT gpi ինովացիոն համակարգի միջոցով IDBank-ը կատարելագործում է իր հաճախորդներին մատուցվող ծառայությունները՝ ապահովելով միջազգային փոխանցումների արագության և կանխատեսելիության աննախադեպ մակարդակ։ gpi Tracker ինտերակտիվ հավելվածի միջոցով IDBank-ն իրական ժամանակում վերահսկում է փոխանցման կարգավիճակը և ստուգում փոխանցման ճանապարհին յուրաքանչյուր բանկի գծով տեղեկատվությունը՝ ներառյալ ամեն փուլում գանձվող միջնորդավճարները։ Երբ փոխանցումը հասնում է շահառուին, gpi Tracker-ն այդ մասին բանկին ծանուցում է ուղարկում։ Միջին հաշվով, gpi վճարումների 40%-ը հաշվեգրվում են վերջնական շահառուներին 5 րոպեի ընթացքում, 50%-ը՝ 30 րոպեի, և գրեթե 100%-ը 24 ժամվա ընթացքում։ «SWIFT gpi նորարար համակարգը կնպաստի մեր կորպորատիվ և մանրածախ հաճախորդների համար միջազգային փոխանցումների էֆեկտիվության ու թափանցիկության ապահովմանը։ Հավատարիմ լինելով մեր հաճախորդներին նորարարական լուծումներ մատուցելու և սպասարկման լրացուցիչ արժեք հաղորդելու գաղափարին՝ մենք նպատակ ունենք մշակել նոր արդյունավետ պրոդուկտներ` հիմնվելով SWIFT gpi-ի առավելությունների վրա», - ասել է IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։ «Մենք ուրախ ենք տեսնել IDBank-ը SWIFT gpi ընտանիքում: Միանալով SWIFT gpi-ին՝ IDBank-ը հնարավորություն կունենա իր հաճախորդներին առաջարկել իր տեսակի մեջ լավագույն միջազգային փոխանցումների ծառայությունը, որն արագ է, նորարար, թափանցիկ և վերահսկվող: Մենք ակնկալում ենք աշխատել IDBank-ի հետ նաև հաճախորդներին առաջարկվող լուծումների ցանկում gpi-ի նոր ծառայությունների ինտեգրման փուլում և խրախուսում ենք Հայաստանի մյուս բանկերին հետևել այս օրինակին», - ասել է SWIFT-ի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ղեկավար Եկատերինա Կալինինան: SWIFT gpi համակարգը ներդրվել է 2017 թվականին և դրանից ամբողջ աշխարհում արդեն իսկ օգտվում է շուրջ 830 ֆինանսական հաստատություն։ Օրական մեկ միլիոն միջազգային փոխանցում է իրականացվում gpi-ի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս բանկերին և նրանց հաճախորդներին օգտվել համակարգի բոլոր առավելություններից։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт