IDBank-ի Վարչության Նախագահ Մհեր Աբրահամյանի ուղերձը հաճախորդներին
Հարգելի՛ հաճախորդ,

Մեր երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մենք այսօր ապրում ենք սահմանափակումներով լի մի ժամանակաշրջան։

Սակայն մեզ բացառիկ հնարավորություն է տրվել ապագան գոնե մեր մտքում ուրվագծելու և առաջ գնալու պլանը կառուցելու համար, որպեսզի այն պահին, երբ մեր երկրում և աշխարհում յուրաքանչյուրիս հնարավորություն տրվի նորից գործելու, անենք դա մեզ համար որոշված, հստակ քայլերով։

IDBank-ն այսօր էլ շարունակում է իրագործել իր հավակնոտ ծրագրերը՝ միաժամանակ արագ արձագանքելով աշխարհում ստեղծված իրավիճակին։ Դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները՝

Առցանց սպասարկման ամբողջական գործիքակազմ՝ 24/7 ռեժիմով

#մնացեքտանը և ցանկացած պահի, ցանկացած վայրից ստացեք բանկային պրոդուկտներ, կառավարեք Ձեր հաշիվները, կատարեք վճարումներ և օգտվեք 200+ այլ ծառայություններից ամենաանվտանգ եղանակով՝ IDBanking.am առցանց հարթակի, Idram հավելվածի և հանրապետության տարբեր հատվածներում տեղակայված IDBanking 24/7 գոտիների միջոցով։

Պատասխանատու և պրոֆեսիոնալ վերաբերմունք

Մենք գիտենք, թե ինչ ենք անում․ IDBank-ը հայաստանյան շուկայում է 1990 թվականից, ամենավստահելի բանկերից մեկն Է ընդհանուր և սեփական կապիտալի ցուցանիշներով, իսկ պրոֆեսիոնալների մի ամբողջ թիմ աշխատում է Ձեր առջև ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու համար։ IDBank-ն ունի դրա համար բավարար կապիտալ և իրացվելիության մեծ պաշար։ Իսկ դա նշանակում է, որ Դուք կարող եք վստահել մեզ ցանկացած իրավիճակում։

Աճի և զարգացման տեսլական

Բազմաթիվ ճգնաժամեր հաղթահարած մեր թիմը շարունակում է մշակել առաջ շարժվելու, զարգանալու և մեր հաճախորդներին ևս այդ հնարավորությունն ընձեռելու ճանապարհները։

Հարգելի՛ հաճախորդ, շնորհակալ ենք Ձեզ վստահության համար։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ ի դեմս IDBank-ի՝ Դուք ունեք վստահելի և կայուն գործընկեր, որը պատրաստ է աջակցել Ձեզ բոլոր ծանր իրավիճակներում։

Ինչպես գիտեք, Բանկն արդեն իսկ հայտարարել է հաճախորդներին ընդառաջելու մասին, սակայն հաշվի առնելով իրադարձությունների զարգացումները՝ մենք շատ շուտով կհայտարարենք մեր հաճախորդներին աջակցման երկրորդ փուլի մասին՝ սահմանելով էլ ավելի ընդլայնված արտոնություններ։

Միասին մենք կհաղթահարենք ամեն ինչ։ Բանկային նոր մշակույթը՝ նաև իրար սատարելու մեջ է։

Առո՛ղջ եղեք։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт