Oնլայն Ռոքեթ Վարկ՝ հրթիռային արագությամբ IDBank-ից
#ՄնաՏանը, իսկ եթե գումար է անհրաժեշտ օգտվիր IDBank-ի ակնթարթային «Ռոքեթ» վարկից անմիջապես Idram հավելվածից։

IDBank-ը գործարկել է «Ռոքեթ վարկ» ծառայությունը, որը հնարավորություն կտա առանց տնից դուրս գալու հրթիռային արագությամբ ստանալ մինչև 5 մլն ՀՀ դրամ վարկ։ Ծառայությունը հասանելի է ինչպես IDBanking.am առցանց հարթակի, այնպես էլ Idram հավելվածի միջոցով։

Ցանկացած պահին, ցանկացած վայրից անհրաժեշտ է ընդամենը կատարել մի քանի պարզ քայլ, և վարկի գումարը Ձեր հաշվին է․ չկան թաքնված միջնորդավճարներ, վարկի գումարը կարելի է փոխանցել ցանկացած այլ հաշվի կամ քարտի։

Բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը նշել է, որ հաշվի առնելով ներկայիս պայմաններում թվային գործիքների և պրոդուկտների արդիականությունը այս առաջարկով Բանկը համալրել է արդեն առկա թվային գործիքակազմը։ «Բարեբախտաբար մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք հեռավար ծառայությունների ամբողջական գործիքակազմ` 250-ից ավելի ծառայությունների դիմաց վճարումներից մինչև առցանց վարկ ստանալու հնարավորություն՝ IDBanking.am առցանց հարթակի և Idram հավելվածի միջոցով։ «Ռոքեթ վարկի» առավելություններից մեկն այն է, որ անգամ չլինելով Բանկի հաճախորդ՝ Idram հավելվածի միջոցով վարկի հայտը ներկայացնելու գործընթացում կարելի է անցնել լիարժեք հեռավար նույնականացում և առանց Բանկ այցելելու ստանալ վարկը։ Վարկի գումարով անմիջապես Idram հավելվածից հաճախորդները կարող են կոմունալների, բազմաթիվ ծառայությունների, օնլայն և օֆլայն խանութներում հեռավար վճարումներ, խանութներում ապրանքների և ծառայությունների դիմաց՝ QR և NFC վճարումներ կատարել»,- նշել է Տաթևիկ Հովհաննիսյանը։

Եթե դեռևս չունեք Idram հավելված, ապա ներբեռնեք այն App Store-ից կամ Google Play-ից և օգտվեք հեռավար ամբողջական գործիքակազմից։

«Ռոքեթ վարկի» վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт