IDBank-ի Visa քարտերով առանց PIN կոդի մուտքագրման անհպում վճարման սահմանաչափը կրկնապատկվել է

Անհպում վճարումներն այսօր առավել, քան արդիական են։ Այսուհետ առանց PIN կոդի մուտքագրման վճարում կատարելու սահմանաչափը նոր թողարկվող քարտերի համար 20․000 ՀՀ դրամ է։ IDBank-ի Visa pay wave քարտերով տարբեր վաճառակետերում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է քարտը մոտեցնել POS տերմինալին։

 

IDBank-ն այս քայլով հնարավորություն է տալիս իր հաճախորդներին չվտանգել իրենց առողջությունը, և ավելի մեծ գումարի չափով վճարում կատարել անգամ քարտն առանց վաճառողին փոխանցելու։

Բանկում նշել են, որ անհպում կարելի է վճարել նաև Idram դրամապանակին կցված IDBank-ի քարտերով՝ օգտվելով QR և NFC տեխնոլոգիաներից։

 

IDBank-ն առաջարկում է Idram Rocket Visa, ինչպես նաև Visa Gold, Visa Platinum, Visa Signature, Visa Infinite դեբետային և կրեդիտային քարտեր, որոնք կարող եք պատվիրել Idram հավելվածից և Բանկի կայքից։

 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт