Moody's- ը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Moody’s հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի «Երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների» վարկանիշը՝ B3-ից B2․ հեռանկարը՝ կայուն։

Գործակալությունը փոփոխել է նաև երկարաժամկետ գործընկերային ռիսկերի գնահատման (CRR) վարկանիշը՝ B2-ից բարձրացնելով B1-ի։ Բանկի վարկարժանության հիմնական գնահատականը (BCA)՝ B2 է, իսկ երկարաժամկետ գործընկերային ռիսկերի գնահատականը՝ B1(cr)։

IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով նման գնահատականի հիմք է հանդիսացել Բանկի վարկային պորտֆելի բարելավումը, ընդհանուր կայունությունն ու իրացվելիության բարձր մակարդակը։

«Այսպիսով, ըստ Moody’s-ի գնահատականի, ռիսկերի նվազման ֆոնին Բանկն ունի զարգացման կայուն հեռանկար։ Դա նշանակում է, որ առաջիկայում IDBank-ը կշարունակի մնալ բավականաչափ իրացվելի և ըստ մեր կանխատեսումների կունենա կայուն աճ», - ասել է Արման Ասատրյանը։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт