IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 2020 թվականի 2-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը
Սույն թվականի հոկտեմբերի 21-ին Բանկը ժամկետից շուտ ավարտել է 2020 թվականի 2-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը։

Երկրորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում էր 5մլն ԱՄՆ դոլար։ Պարտատոմսերի ժամկետայնությունը 27 ամիս է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը` 4,75%, արժեկտրոնը վճարվելու է եռամսյա պարբերականությամբ։

2020 թվականի 2-րդ թողարկման դոլարային պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 05 հունիս 2020 թվ. Թիվ 1/291 Ա որոշմամբ։ Ազդագրի էլեկտրոնային տարբերակին և թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում www.idbank.am.

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт