#Աշխատում_ենք_որ_հաղթենք․ բացվել է IDBank-ի «Շենգավիթ» մասնաճյուղը

IDBank-ն արդեն մասնաճյուղ ունի նաև Շենգավիթում․ այն հագեցած է ժամանակակից սպասարկման համար նախատեսված լավագույն տեխնոլոգիական լուծումներով և առանձնանում է սրահի յուրահատուկ ու նորաոճ ձևավորմամբՇենգավիթի մասնաճյուղում գործում է նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի, որով շաբաթական 7 օր, 24 ժամ կարելի է օգտվել 250-ից ավելի ծառայություններից՝ կանխիկի մուտքագրում/ելքագրում, հաշիվների համալրում, կոմունալ վճարումներ և այլն:

Այստեղ, ինչպես և IDBank-ի մյուս բոլոր մասնաճյուղերում, պահպանվում են առողջապահության նախարարության կողմից սահմանված բոլոր կանոնները։ Բոլոր տարածքները պարբերաբար ախտահանվում են, վերահսկվում է մարդկանց քանակը․ Բանկի ներսում և դրսում առկա են համապատասխան գծանշումներ։ Աշխատակիցներն ապահովված են պաշտպանիչ և կանխարգելիչ բոլոր միջոցներով։

Բանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Սուրեն Մարգարյանի խոսքով՝ #Հաղթելու համար պետք է շարունակենք գործել ուժերի գերլարումով և հատկապես խթանելով տնտեսության զարգացումը։ «Նոր մասնաճյուղի բացումը նպատակ ունի էլ ավելի հարմարավետ դարձնել IDBank-ի հաճախորդների փորձառությունը։ Իհարկե, Բանկը շարունակում է կատարելագործել թվային ծառայությունները՝ նորարար մոտեցումներով լավագույն սպասարկում առաջարկելով հաճախորդներին և հնարավորություն ընձեռելով օգտվել հեռավար ծառայությունների լայն շրջանակից։ Բայցևայնպես, մասնաճյուղերի քանակն ու որակը պիտի մշտապես համապատասխանեն մեր հաճախորդների կարիքներին՝ ապահովելով բարձրորակ, ֆունկցիոնալ ու հաճելի սպասարկում»,- ասել է  Սուրեն Մարգարյանը։

Բանկում նաև նշել են, որ մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը զուգահեռ՝ շարունակում են կատարելագործել IDBank-ի առցանց հարթակը, որի միջոցով հաճախորդներն առանց տանից դուրս գալու և ավելորդ ջանքեր գործադրելու կարող են կատարել ցանկացած գործարք և օգտվել արդիականացված ծառայությունների լայն շրջանակից առավել հարմար և անվտանգ եղանակով։

«Շենգավիթ» մասնաճյուղը գտնվում է Բագրատունյաց 13 հասցեում․ այն IDBank-ի 13-րդ մասնաճյուղն է Հայաստանում․ Բանկը մասնաճյուղեր ունի Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Էջմիածնում և Աբովյանում։

#Աշխատում_ենք_որ_հաղթենք

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт