Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման գումարը ավելացվել է
Ֆիզիկական անձանց դրամային ավանդների երաշխավորման չափն ավելացվել է մինչև 16 միլիոն ՀՀ դրամ` մինչ օրս գործող մինչև 10 միլիոն ՀՀ դրամի փոխարեն:
Նոր սահմանաչափերը ուժի մեջ կմտնեն 2020թ․ դեկտեմբերի 1-ի և կտարածվեն նաև այդ դրությամբ գործող ավանդային պայմանագրերի վրա։

1. Եթե Դուք ունեք դրամային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը այսուհետ կկազմի 16 միլիոն ՀՀ դրամ՝ նախկին 10 միլիոն դրամի փոխարեն։
2. Եթե Դուք ունեք արտարժութային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը այսուհետ կկազմի 7 միլիոն ՀՀ դրամ՝ նախկին 5 միլիոն դրամի փոխարեն։
3. Եթե ունեք միաժամանակ և՛ դրամային, և՛ արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի չափը 7 միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվելու է միայն դրամային ավանդը՝ մինչև 16 միլիոն ՀՀ դրամի չափով:
4. Եթե Դուք ունեք միաժամանակ դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և Ձեր դրամային ավանդի գումարը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Հիշեցում․ Նույն բանկում ներդրված բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները՝ մեկ ավանդ: Եթե Դուք ունեք մի քանի ավանդ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում միաժամանակ, ապա դրանք երաշխավորվելու են յուրաքանչյուր Բանկում առանձին` նախատեսված առավելագույն սահմանաչափով։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт