IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 2021 թվականի երկրորդ տրանշի պարտատոմսերի տեղաբաշխումը

IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է AMANLBB2DER5 ծածկագրով դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումը։

Պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 4%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը ` 27 ամիս ։

Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։

IDBank-ի՝ Ձեր պարտատոմսերը կարող եք գտնել անմիջապես Idram&IDBank հավելվածում՝ մուտք գործելով «Բանկինգ» բաժին և ընտրելով «Պարտատոմսեր» ենթաբաժինը։ Հավելվածում ներկայացված է պարտատոմսերի վերաբերյալ ողջ անհրաժեշտ ինֆորմացիան՝ տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 23 հուլիս 2021 թվ. Թիվ 1/392Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 28.10.2021 04:42
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт