Մի դրամի ուժը՝ «Մունք» տեխնոդպրոցին

Մի դրամի ուժը՝ «Մունք» տեխնոդպրոցին

«Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա շահառուն Արեն Մեհրաբյան հիմնադրամն էր։ Իդրամի և IDBank-ի կողմից հիմնադրամին է փոխանցվել 4.135․630 ՀՀ դրամ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի արոտավայրերի խնդիր ունեցող տնային տնտեսություններին աջակցելու նպատակով։

Հայտնի է նաև սեպտեմբեր ամսվա շահառու հիմնադրամի անունը․ տարվա ամենակրթական ամսվա ողջ հասույթն այս անգամ փոխանցվելու է 2022-ին Արցախում ստեղծված «ԵՍ» կրթական հիմնադրամի «Մունք» տեխնոդպրոցին, որը երեխաներին ապահովում է տեխնոլոգիական կրթությամբ արդեն Հայաստանում։ Դպրոցը գործում է Տաշիր, Վանաձոր և Կապան  քաղաքներում, սակայն նպատակ կա մասնաճյուղեր ստեղծել ՀՀ այլ մարզերում ևս։

IDBank-ի և Իդրամի Հաղորդակցման և ԿՍՊ ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ չափազանց կարևոր է այն աշխատանքը, որն իրականացրել է տեխնոդպրոցն Արցախում՝ հատկապես շրջափակման փուլում։ «Օգնել երեխաներին կտրվել ծանր իրականությունից, ստանալ կրթություն և զինվել գիտելիքով՝ իսկապես մեծ գործ է։ Իսկ այսօր, երբ տեխնոդպրոցը գործում է ՀՀ-ում, մեծ հեռանկարներ ու հնարավորություններ են ստեղծված ոչ միայն արցախցի, այլև Հայաստանի բոլոր երեխաների համար։ Աջակցելով նման նախագծերի՝ IDBank և Իդրամ ընկերությունները վերահաստատում են իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկի՝ կրթության, ինչպես նաև թվային գրագիտության բարձրացմանը մեր երկրում», - նշում է Տաթևիկ Վարդևանյանը։

«Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանը նշում է․ «Որպեսզի երիտասարդները հնարավորությունների բացակայության պատճառով չլքեն մարզերը, մենք պետք է լավագույն հնարավորությունները տանենք մարզեր: Այս պահին շատ կարևոր է, որպեսզի «Մունք» տեխնոդպրոցը կարողանա ապահովել իր 400 շահառուների շարունակական կրթությունը և ծրագրում ներգրավի Սյունիքի և Լոռու մարզերի 10 համայնքների 100-ից ավել նոր դիմորդների»։

«Մի դրամի ուժի» բարի գործերին միանալու համար շատ բան պետք չէ․ ընդամենը կատարե՛ք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am, banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը։ Ի դեպ՝  Իդրամով QR անհպում վճարումները հասանելի են 22․000 վաճառակետերում և 1000-ից ավել առցանց խանութներում։ 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 06.09.2024 05:53
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт