Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն արդեն 3 տարեկան է․ այս ընթացքում ընկերությունները 20-ից ավելի հիմնադրամների են ուղղել ավելի քան 128 մլն դրամ և նպաստել ռազմավարական կարևորության ծրագրերի իրականացմանը։
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն այս ընթացքում ապացուցեց, որ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կայացած ծրագիր է։ «Մենք շնորհակալ ենք առաջին հերթին մեր օգտատերերին, որոնք օգտվում են Idram&IDBank հավելվածից ոչ միայն հարմարավետության և արագության համար, այլ նաև գիտակցելով, որ իրենց ամեն վճարման դիմաց մենք 1 դրամ փոխանցում ենք մեր երկրի համար կարևոր ու արժեքավոր գործ անող հիմնադրամների։ Ուրախալի է նաև այն փաստը, որ մեր օգտատերերը ուշադրությամբ հետևում են, թե կոնկրետ որ հիմնադրամներն են դառնում մեր շահառուն։ Ի դեպ, շնորհակալ ենք մեր գործընկեր հիմնադրամներին, որոնք մեծապես նպաստում են մեր երկրում կարևոր ոլորտների՝ առողջապահության, կրթության, պաշտպանության, բնապահպանության զարգացմանը»,- ասում է Մհեր Աբրահամյանը։
Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը ոչ միայն կայացել, այլ նաև զարգացում է ապրել․ «Ուրախ եմ, որ ընդամենը մի քանի օր առաջ մենք հայտարարեցինք «Մի դրամիկի ուժը» նախաձեռնության մեկնարկի մասին։ Ինչպես գիտեք՝ արդեն գործում է Idram Junior հավելվածը, որը նախատեսված է մինչև 16 տարեկան պատանիների համար։ Idram Junior-ով մեր պատանի օգտատերերը կարողանում են ոչ միայն անհպում QR-վճարումներ կատարել, լիցքավորել հեռախոսն ու փոխանցումներ իրականացնել, այլ նաև բարեգործում են․ մեր կրտսեր օգտատերերի յուրաքանչյուր վճարման դիմաց մենք 1 դրամ փոխանցում ենք նախաձեռնությանը», - ասում է Արսեն Քդենյանը։
«Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շարունակվում է, և հունից ամսին կուտակված «մի դրամները» կուղղվեն «Հայորդի» ամենամյա ճամբարի տարածքի բարեկարգման ու կահավորման աշխատանքներին։ «Հայորդի» ճամբարի համակարգող Վաչե Վարդանյանի խոսքով՝ ճամբարին մասնակցելու են պատերազմի հետևանքով իրենց ծնողին կորցրած երեխաները Արցախի և Հայաստանի գրեթե ողջ տարածքից, ինչպես նաև Աղավնոյից և Բերձորից տեղահանված երեխաները: «Ոգևորված ենք, որ IDBank-ի և Իդրամի նախաձեռնության հունիս ամսվա գումարն ուղղվելու է հենց «Հայորդի» ճամբարին, միաժամանակ նշեմ, որ այս երկու ընկերություններն առաջին անգամ չէ, որ աջակցում են զոհված զինծառայողների երեխաներին», - հավելում է Վաչե Վարդանյանը։
«Մի դրամի ուժը» 3 տարվա ընթացքում աջակցել է՝
- Լոռու և Տավուշի սահմանային գյուղերի դպրոցներին,
- «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին,
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին,
- Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին,
- ՎԻՎԱ հիմնադրամին,
- «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին,
- Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին,
- «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամին,
- «Ժպիտների քաղաք» հիմնադրամին,
- «My Forest Armenia» կազմակերպությանը,
- «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին,
- «ՔայլՏեք» ընկերությանը,
- «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնին,
- «4090» հիմնադրամին,
- «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին,
- «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին,
- Արցախի գյուղերում ջրաջեռուցիչների տեղադրմանը,
- Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրին,
- «Կյանքի ճանապարհ» հասարակական կազմակերպությանը,
- «Հայորդի» ճամբարին։
IDBank-ն ու Իդրամը 1 դրամ փոխանցում են «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը, երբ դուք վճարում եք կատարում Idram&IDBank հավելվածով, Idram.am, IDBanking.am առցանց հարթակներով, երկու ընկերությունների տերմինալներով։ Բարի կամքի դեսպան կարող է դառնալ մեզնից յուրաքանչյուրը։ Եվ այո, ամեն ինչ սկսվեց մի դրամից։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ