4․093․527 դրամ՝ «Մունք» տեխնոդպրոցին

4093527 դրամ՝ «Մունք» տեխնոդպրոցին «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն   «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է

IDBank-ն ու Idram-ն ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության սեպտեմբեր ամսվա ծրագիրը, որի շահառուն 2022-ին Արցախում ստեղծված «ԵՍ» կրթական հիմնադրամի «Մունք» տեխնոդպրոցն էր։ «Մունք»-ը Հայաստանի տարբեր մարզերում երեխաներին ապահովում է տեխնոլոգիական կրթությամբ, իսկ «Մի դրամի ուժի» շրջանակներում հավաքագրված 4․093․527 դրամն ուղղելու է իր 400 շահառուների շարունակական կրթության ապահովմանն ու Սյունիքի և Լոռու մարզերի 10 համայնքների 100-ից ավել նոր դիմորդների ներգավմանը։

Իսկ Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժի» առաքելությունը շարունակվում է․ հոկտեմբեր ամսվա ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF)՝ մարզաբնակ երեխաներին ուղղված կրթական ծրագրերի իրականացմանը։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժն» արդեն 190.000.000 դրամ է հատկացրել տարբեր հիմնադրամների։ «Փաստ է, որ ինչպես շատ հարցերում, կրթության առումով ևս, ի տարբերություն մայրաքաղաքում ապրողների, մարզաբնակ երեխաներն ունեն առավել սահմանափակ հնարավորություններ, և այս առումով «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը նկատելի մեղմում է այդ բացը՝ երեխաների համար կրթական նոր հորիզոններ ստեղծելով։ Ուրախ ենք, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ընդլայնում է իր մասնաճյուղերի աշխարհագրությունը և շուտով ներկա կլինի ոչ միայն Լոռու, այլ նաև Արմավիրի մարզում։ «Մի դրամի ուժն» էլ, ինչպես միշտ, երիտասարդ սերնդին կրթելու և նրա զարգացմանն ու սոցիալիզացմանն ուղղված ծրագրերի կողքին է»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը նշում է. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նպատակն է ապահովել հավասար կրթական հնարավորություններ բոլոր երեխաների համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ IDBank-ի և Իդրամի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս նոր հորիզոններ բացել մարզաբնակ երեխաների համար՝ միասին փոփոխելով նրանց ապագան՝ հանուն ավելի լավ Հայաստանի»։

Մեր բարի գործերին միանալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն մեր երկրի համար կարևոր ծրագրերին։ 


ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 14.10.2024 10:04
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт