IDBank-ը՝ «Հայկական ռոքը հանուն քաղցկեղ ունեցող երեխաների» բարեգործական համերգի աջակից

«Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ»․ սրա մասին էր վկայում սեպտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգային դահլիճում հազարից ավել մարդկանց ներկայությունը։

«Ժպիտների քաղաք»՝ “City of Smile” հիմնադրամը կազմակերպել էր բարեգործական համերգ, որի հովանավորներից էր IDBank-ը։ Համերգային համատեղ ծրագրով հանդես են եկել «The Beautified Project», «Nemra» և «Լավ Էլի» հայկական ռոք-խմբերը։ Համերգի նպատակը մեկն էր՝ միասնական ուժերով օգնել քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին։

«Մեր շնորհակալությունն ենք հայտնում այս բարի նախաձեռնությանը միացած բոլոր հովանավորներին և հայկական ռոք-խմբերին, որոնք, առանց գեթ մեկ վայրկյան մտածելու, համաձայնեցին աջակցել մեզ։ Գնված յուրաքանչյուր տոմսով հանդիսատեսն օգնեց քաղցկեղի ախտորոշմամբ մեր երեխաների բուժմանը», - նշում է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։

IDBank-ը խիստ կարևորում է մանկական քաղցկեղի դեմ պայքարը․ օրեր առաջ հայտարարվեց, որ «Մի դրամի ուժը» ծրագրի հերթական շահառուն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն է։




վերադառնալ ցանկին

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 28.10.2021 08:35
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт