Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը և հայտարարում հաջորդ շահառուի անունը։
Հունիսի ընթացքում կատարված վճարումներից կուտակված «մի դրամները»՝ 3․482․779 դրամ, ուղղվեց «Հայորդի» ամենամյա ճամբարի տարածքի բարեկարգման ու կահավորման աշխատանքներին։ «Հայորդի» ճամբարին մասնակցելու են պատերազմի հետևանքով իրենց ծնողին կորցրած երեխաները Արցախի և Հայաստանի գրեթե ողջ տարածքից, ինչպես նաև Աղավնոյից և Բերձորից տեղահանված երեխաները:
Ընկերությունները հայտարարեցին նաև հաջորդ՝ հուլիս ամսվա շահառուի անունը։ Իդրամի և IDBank-ի օգտատերերի կողմից կատարված վճարումներից կուտակվող ամբողջ գումարը հուլիս ամսվա վերջում կփոխանցվի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը ասում է․ «Մենք հավատում ենք, որ Հայաստանի մանուկներից յուրաքանչյուրն ունի եզակի տաղանդ և ներուժ, որը պետք է բացահայտել՝ նպաստելով նրանց բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը: Որակյալ կրթության հասանելիությունն ու համապատասխան ռեսուրսների առկայությունն անհրաժեշտ են հատկապես գյուղական համայնքների երեխաներին՝ իրենց շուրջ աշխարհը փոխելու համար»։
IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է, որ սա արդեն երկրորդ համագործակցությունն է ընկերությունների և COAF-ի միջև։ «Մի դրամի ուժն արդեն երկրորդ անգամ է ուղղվում Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամին, և սա շատ ուրախալի փաստ է։ Մեր հասարակության կրտսեր անդամներին առնչվող ցանկացած սոցիալական և կրթական հարց մշտապես Բանկի և Իդրամի ուշադրության կենտրոնում է և հանդիսանում է ԿՍՊ առանցքային ուղղություն», - ավելացնում է Տաթևիկ Վարդևանյանը։
Դուք ևս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան՝ միանալով «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։ Այդ նպատակով պարզապես պետք է կատարել ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, Idram.am, IDBanking.am առցանց հարթակով կամ ընկերությունների տերմինալներով։
Ամեն ինչ սկսվում է մի դրամից․․․
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ