Բանկի պատժամիջոցների քաղաքականություն և ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջոցառումներ
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և պատժամիջոցների քաղաքականություն
Հայտարարություն
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի քաղաքականություն
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) պարտավորվում է ապահովել ամուր համակարգ՝ կանխելու փողերի լվացումը, ահաբեկչության ֆինանսավորումը, զանգվածային ոչնչացման զենքերի տարածման ֆինանսավորումը և այլ ֆինանսական հանցագործություններ։ Բանկի նպատակն է ապահովել, որ իր պրոդուկտները, ծառայությունները և տրամադրման ուղիները չօգտագործվեն ապօրինի նպատակներով։
Բանկը կիրառում է զրոյական հանդուրժողականության մոտեցում այն դեպքերում, երբ գիտակցաբար հաստատվում կամ պահպանվում են գործարար հարաբերություններ, կամ իրականացվում են գործարքներ այն անձանց համար, որոնք ներգրավված են կամ ողջամտորեն կասկածվում են փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման կամ այլ նախնական հանցագործությունների մեջ։
Այս նպատակով Բանկը իրականացնում է բոլոր ողջամիտ և համաչափ միջոցառումները՝ բացահայտելու, գնահատելու, մեղմելու և կառավարելու ՓԼ/ԱՖ ռիսկերը՝ իր ներքին քաղաքականությունների, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի պահանջների և միջազգային համապատասխան ստանդարտների, այդ թվում՝ Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի հանձնարարականների համաձայն։
Բանկը մշակել է Փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի քաղաքականություն, որը սահմանում է սկզբունքները, ընթացակարգերը և ներքին վերահսկողությունները՝ Բանկի գործունեության հետ կապված ֆինանսական հանցագործությունների ռիսկերը բացահայտելու, կառավարելու և նվազեցնելու համար։
Բանկը կիրառում է ռիսկի վրա հիմնված մոտեցում՝ հաշվի առնելով հաճախորդների բնույթը, աշխարհագրական ազդեցությունը, գործարքները, պրոդուկտները, ծառայությունները և տրամադրման ուղիները։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս կիրառել վերահսկողական միջոցներ՝ համաչափ հայտնաբերված ռիսկի մակարդակին։
Այս շրջանակներում Բանկը իրականացնում է հետևյալ միջոցառումները ՝
- Պարբերաբար գնահատում է ֆինանսական հանցագործությունների ռիսկերը՝ կապված հաճախորդների, աշխարհագրական ազդեցության, գործարքների, արտադրանքների, ծառայությունների և տրամադրման ուղիների հետ
- Կիրառում է ռիսկի վրա հիմնված հաճախորդների պատշաճ ուսումնասիրության ընթացակարգեր, ներառյալ՝ հավելյալ պատշաճ ուսումնասիրություն բարձր ռիսկի դեպքերում
- Իրականացնում է հաճախորդների գործարքների և վարքագծի մոնիթորինգ՝ անսովոր կամ կասկածելի ակտիվության հայտնաբերման նպատակով
- Բացահայտում է կասկածելի գործարքները և ներկայացնում պարտադիր հաշվետվություններ ՀՀ Կենտրոնական բանկին՝ գործող իրավական և կարգավորող պահանջներին համապատասխան
- Կիրառում է միջոցներ՝ կանխելու Բանկի պրոդուկտների և ծառայությունների չարաշահումը հանցավոր նպատակներով
- Հրաժարվում է հաստատել կամ շարունակել գործարար հարաբերություններ, եթե ֆինանսական հանցագործությունների ռիսկերը չեն կարող պատշաճ կերպով կառավարվել
- Պահպանում է հաճախորդների և գործարքների վերաբերյալ տեղեկատվությունները՝ համաձայն կիրառելի իրավական և կարգավորող պահանջների
- Ապահովում է ՓԼ/ԱՖ և պատժամիջոցների վերաբերյալ պարտադիր ուսուցում բոլոր աշխատակիցների համար
Վերոնշյալ միջոցառումները ամբողջական չեն։ Բանկը կարող է կիրառել լրացուցիչ վերահսկողություններ՝ օրենքի, կարգավորման կամ ներքին քաղաքականությունների պահանջների համաձայն։
Օրենսդրության, կարգավորող պահանջների և ներքին քաղաքականությունների պահանջները պահպանելու նպատակով Բանկը կարող է մերժել գործարքներ, հրաժարվել հաստատել կամ շարունակել գործարար հարաբերություններ, սառեցնել ակտիվները կամ ձեռնարկել այլ համապատասխան միջոցառումներ՝ ֆինանսական հանցագործությունների ռիսկերի առկայության դեպքում։
Բանկի ներքին քաղաքականությունները կարող են սահմանել ավելի խիստ պահանջներ, քան կիրառելի օրենսդրությունը։ Համապատասխանաբար, Բանկը կարող է հրաժարվել որոշ հաճախորդների կամ գործարքների սպասարկումից, եթե դրանց հետ կապված ռիսկերը գնահատվում են որպես անընդունելի։
Բանկը նաև ճանաչում է ֆինանսական տեխնոլոգիաների զարգացող բնույթը և թույլատրում է որոշ գործարքներ կրիպտոակտիվների հետ կապված՝ պայմանով, որ դրանք համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը և ՀՀ ԿԲ կարգավորումներին։
Հաճախորդները կարող են իրենց ռիսկով իրականացնել գործարքներ՝ ուղղված կրիպտոակտիվների ձեռքբերմանը ներդրումային նպատակներով, փոխանակել կրիպտոակտիվներ կամ կատարել և ստանալ վճարումներ՝ ապրանքների կամ ծառայությունների դիմաց, եթե դա թույլատրված է գործարքի կնքման երկրի օրենսդրությամբ։
Միաժամանակ, Բանկը՝ ՀՀ տարածքում կրիպտոակտիվներով ուղղակի կամ անուղղակի ծառայություններ մատուցող օտարերկրյա ընկերություններին՝ կրիպտոակտիվներով գործարքների կատարմանն ուղղված ծառայություններ չի մատուցում, եթե դրանք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն դուստր ընկերություն, ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, որոնք ստացել են ՀՀ ԿԲ համապատասխան թույլտվությունը:
Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և տարածման ֆինանսավորման դեմ պայքար
Բանկի ՓԼ/ԱՖ համակարգը հիմնված է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ ԿԲ կարգավորումների և այլ կիրառելի իրավական ակտերի վրա։
Բանկը արգելում է այն հաճախորդների հետ գործարար հարաբերության մեջ մտնել, որոնք ներկայացնում են անընդունելի բարձր ռիսկ, ներառյալ՝ (բայց չսահմանափակվելով) կեղծ բանկերը և ահաբեկչության հետ կապված պատժամիջոցների տակ գտնվող անձինք։ Բանկը չի չի սպասարկում կեղծ կամ մտացածին անուններով հաշիվներ, ինչպես նաև հաշիվներ, որոնք միայն թվային, տառային կամ այլ պայմանական նշաններով արտահայտված են։ Բանկը նաև չի սպասարկում ըստ ներկայացնողի արժեթղթեր։
Բանկը մերժում է գործարքներ կամ հրաժարվում է հաստատել գործարար հարաբերություններ, եթե հաճախորդը չի տրամադրում Բանկին անհրաժեշտ տեղեկատվություն կամ փաստաթղթեր։
Արգելվում է իրականացնել գործարքներ կամ գործարար հարաբերություններ հաստատել ատոմային էներգիայի ոլորտի գործունեությունների հետ, ինչպես նաև «կարմիր լապտեր» և մարիխուանայի հետ կապված գործունեությունների հետ։
Բանկը կարող է նաև սահմանափակել կամ արգելել որոշ գործունեություններ, եթե ռիսկերը գնահատվում են որպես անընդունելի։
Բացի այդ, Բանկը կիրառում է հավելյալ վերահսկողություն բարձր ռիսկ ունեցող հաճախորդների նկատմամբ, ներառյալ՝ կանխիկ լայնամաշտաբ գործունեություններ, քաղաքական ազդեցություն ունեցող անձինք, թղթակցային հարաբերություններ և չհամապատասխանող երկրների կամ տարածքների երկրների հետ կապ ունեցող հաճախորդներ։ Այս դեպքերում կիրառվում են հավելյալ պատշաճ ուսումնասիրություն, խստացված մոնիթորինգ, գործարար հարաբերության հաստատման հավելյալ գործընթացներ։
Պատժամիջոցների համապատասխանություն
Բանկը պարտավորվում է պահպանել կիրառելի միջազգային պատժամիջոցները և սահմանափակումները։
Որպես միջազգային ֆինանսական համակարգի պատասխանատու մասնակից՝ միաժամանակ գնահատելով իր շահերը, անվտանգությունը և գործունեության շարունակականությունը, Բանկը հետևում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի, Եվրոպական միության, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի և այլ համապատասխան մարմինների պատժամիջոցներին։
Բանկը պահպանում է ներքին վերահսկողություններ՝ կանխելու պատժամիջոցների խախտման հանգեցնող գործարքները կամ հարաբերությունները։ Անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է մերժել գործարքներ, դադարեցնել հարաբերություններ, սառեցնել ակտիվներ կամ ձեռնարկել այլ համապատասխան միջոցառումներ։
Wolsfberg Group Anti-Money Laundering Questionnaire