Հաճախորդների իրավունքներ
Հայտարարություն
Ցանկացած անձ կարող է ստանալ «ԱյԴի Բանկ» ՓԲԸ վերաբերյալ Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները: Տեղեկատվության պատճենները տրամադրվում են ԱՆՎՃԱՐ: Օրենքը կարող եք գտնել` https://www.cba.am/AM/lalaws/Bankeri_ev_bankayin_gorcuneutyan_masin.pdf էլեկտրոնային հասցեում, իսկ Բանկի ներքին իրավական ակտին` ստորև նշված Հաճախորդների կողմից ներկայացված բողոք-պահանջների քննության ընթացակարգից:
Վերոնշված տեղեկությունները բանկը տրամադրում է մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում (փոստային եղանակով տրամադրելու դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում), բացառությամբ, եթե տեղեկատվության կողքին նշված չի ավելի երկար ժամկետ: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում, էլեկտրոնային հասցեով` [email protected], կամ փոստով` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ, Վարդանանց 13 հասցեով:
ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու ընկերության և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Բողոքների և առաջարկների դեպքում կարող եք զանգահարել հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն՝ +37410 59 33 33 հեռախոսահամարով:
Հաճախորդների բողոքների քննության ընթացակարգ Ի՞նչ անել, եթե ունեք բողոք
Հաճախորդի կողմից բանկ բողոք-պահանջի ներկայացման հայտի օրինակելի ձև