Հաճախորդների կապը բանկի հետ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ բարձր է գնահատում տարիների ընթացքում ձեռք բերված հեղինակությունը եւ ձգտում է համապատասխանել հաճախորդների պահանջներին:
Բանկի աշխատակիցների հետ շփվելիս բանկում կամ հեռախոսով, եթե Ձեզ մոտ ցանկություն է առաջացել արտահայտել Ձեր կարծիքը սպասարկման որակի վերաբերյալ, Դուք կարող եք այս էջում հայտնել Ձեր կարծիքը, ինչպես դրական, այնպես էլ բացասական:
Այս բաժնում կարող եք թողնել նաեւ Ձեր առաջարկությունները կապված Բանկի կողմից մատուցվող ծառայությունների եւ սպասարկման որակի հետ:
Խնդրում ենք կապվել Բանկի հետ հետեւյալ հեռախոսահամարներով` (+374 10) 59 33 33, (+374 60) 27 33 33 , կամ Ձեր նամակներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Ցանկալի է, որ նշվեն նաեւ կոնտակտային տվյալները (անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե)` Ձեզ հետ հետադարձ կապն ապահովելու նպատակով:
Բանկում նաեւ տեղադրված է բողոքների եւ առաջարկությունների արկղիկ, որտեղ եւս կարող եք թողնել Ձեր առաջարկությունները եւ/կամ բողոքները:
Ակնկալում ենք փոխշահավետ համագործակցություն Ձեզ հետ: