ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ և ՍՔՈՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում կարևոր դեր ունեն հաճախորդի վարկային պատմությունը և վարկային ամփոփ սքոր գնահատականը, քանի որ Բանկը մինչ վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրվում է հաճախորդի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է վերջինս պատասխանատու՝ որպես վարկառու։
Վարկային պատմությունը հաճախորդի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն է, որն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված պարտավորությունների, կատարված վճարումների, ինչպես նաև տրված երաշխավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ Դրական վարկային պատմություն հնարավոր է ձևավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։ Տարիների ընթացքում ձևավորված «Վատ վարկային պատմությունը» կարող է հանդիսանալ ֆինանսավորման տրամադրման մերժման պատճառ։
Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է՝
- հաճախորդի ստացած վարկային պարտավորություններից, այդ թվում՝ դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր պարտավորության գումարից, տեսակից, ժամկետներից,
- պարտավորությունների ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
- պարտավորությունների մարումների կատարման պարտաճանաչությունից (ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
- այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
- պարտավորությունների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
- չվճարված կամ ուշացված դեբիտորական պարտավորություններից։
Սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության ուսումնասիրության հիման վրա ձևավորված վարկունակության և վարկարժանության թվային գնահատականն է, որը ցույց է տալիս՝ որքանով է հաճախորդը պարտաճանաչ որպես վարկառու: Եթե հաճախորդը երբևէ վարկ չի ունեցել, ապա վերջինս չի կարող նաև ունենալ սքոր գնահատական։
Որպես հաճախորդի սքոր գնահատական «ԱյԴի Բանկ» ՓԲԸ կողմից կիրառվում է Բանկի սեփական սքոր գնահատականը, որի հիմքում ընկած հիմնական գործոններն են՝
Սքոր գնահատականի հիմքում ընկած հիմնական գործոններ |
Ազդեցությունը սքոր գնահատականի վրա |
Վարկերի սպասարկման որակ |
Վարկային պարտավորությունների ուշացումներով կատարումը մեծ հավանականությամբ նվազեցնում է սքոր գնահատականը |
Վարկային պատմության վաղեմություն |
Երկար վարկային պատմությունը մեծ հավանականությամբ բարելավում է սքոր գնահատականը |
Ծանրաբեռնվածություն (գործող վարկերի քանակ և մնացորդ) |
Հաճախորդի վարկային բարձր ծանրաբեռնվածությունը մեծ հավանականությամբ նվազեցնում է սքոր գնահատականը |
Նոր վարկային դիմումների քանակ, հաճախականություն
|
Նոր վարկի տրամադրման համար կատարվող հարցումների քանակը և հաճախականությունը մեծ հավանականությամբ նվազեցնում են սքոր գնահատականը |
Աշխատանքային փորձ |
Երկար աշխատանքային փորձը մեծ հավանականությամբ բարելավում է սքոր գնահատականը |
Եկամուտների մեծություն |
Հաճախորդի բարձր եկամուտների առկայությունը մեծ հավանականությամբ բարելավում է սքոր գնահատականը |
Վարկային հարցման ազդեցությունը սքոր գնահատականի վրա
Հաճախորդի կողմից տրված համաձայնության հիման վրա` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ կողմից իրականացվում են հարցումներ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ից (այսուհետ՝ Վարկային բյուրո)՝ վարկային պատմության վերաբերյալ՝ վերջինիս նախաձեռնությամբ նոր վարկի տրամադրման/գործող վարկի գումարի ավելացման հնարավորությունները դիտարկելու, երրորդ անձի/անձանց պարտավորությունների երաշխավոր լինելու, ինչպես նաև գործող դրամական պարտավորություններ ունենալու դեպքերում։ Կախված թե հաճախորդը ինչ ծառայության դիմում է ներկայացրել՝ իրականացվող վարկային հարցման տեսակը տարբեր կերպ կարող է ազդել սքոր գնահատականների վրա։ Հարցումների նպատակների և սքոր գնահատականների վրա դրանց ազդեցության վերաբերյալ մանրամասները ներկայացված են ստորև աղյուսակում․
Վարկային հարցման նպատակ |
Ազդեցությունը սքոր գնահատականի վրա |
նոր վարկային դիմում |
մեծ հավանականությամբ նվազեցնում է |
երաշխավոր անձ – նոր վարկային դիմում |
մեծ հավանականությամբ նվազեցնում է |
փոխկապակցված անձ |
չի ազդում |
գործող վարկի մոնիթորինգ |
չի ազդում |
այլ բանկային ծառայություններ |
չի ազդում |
Սխալ կամ թերի տվյաների շտկում
Եթե հաճախորդի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վերջինս կարող է այդ մասին տեղեկացնել Վարկային բյուրո կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող Բանկին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում "Իմ ԱՔՌԱ" անձնական գրասենյակից:
Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր
Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`
- թեթևացնել վարկային բեռը` մարելով գործող վարկերը՝ մասամբ կամ ամբողջությամբ,
- մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
- նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև առկայության դեպքում ապահովելով այս մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
- խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
- խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմումներ ներկայացնելուց:
Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։