Զգոն եղեք

Զգոն եղեք

Սիրելի հաճախորդներ,

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում առավել ակտիվացել են դրամաշորթությունն ու խաբեբայությունը։ Հայտնի են դարձել դեպքեր, երբ զեղծարարները զանգով կամ կապի այլ միջոցներով քաղաքացիներին առաջարկել են ներբեռնել Idram&IDBank հավելվածը, ապա տրամադրել դրա օգտանունն ու գաղտնաբառը՝ դրա դիմաց խոստանալով որևէ պարգևատրում կամ նույնիսկ վարկի տրամադրում։

Դրամաշորթները հանդես են եկել նաև մրցույթների կազմակերպիչների, տարատեսակ ընկերությունների ներկայացուցիչների անվան տակ և օգտատերերին «շահում» տրամադրելու պատրվակով պահանջել անձնական գաղտնի տվյալներ, ինչպիսիք են սոցիալական ցանցերի գաղտնաբառերը, էլեկտրոնային դրամապանակի կամ մոբայլ բանկինգի հավելվածի օգտանունն ու գաղտնաբառը, հաճախ՝ անձնագրային տվյալները կամ հեռախոսահամարին եկած ստուգիչ կոդերը։

Զգուշացնում ենք, որ գաղտնի տեղեկատվությունը տրամադրելով՝ հաճախորդները զոհ են դառնում դրամաշորթության և խաբեբայության դեպքերի, երբ իրենց անվամբ առցանց վարկ է ձևակերպվում։

Խնդրում և հորդորում ենք ծայրահեղ ուշադիր լինել առցանց միջավայրում․ երբեք հնարավոր չէ հստակ իմանալ, թե ով է գտնվում էկրանից այն կողմ։ Տեղեկացնում ենք նաև, որ ո՛չ IDBank-ի և ո՛չ Idram ընկերության աշխատակիցները երբևէ անձնական օգտահաշիվներից չեն խնդրում գաղտնի տեղեկատվություն տրամադրել կամ ներկայացնել ինքնությունը հաստատող փաստաթղթեր սոցիալական ցանցերի միջոցով։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 12.07.2022 03:31
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт