Հայտարարություն
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) սույնով տեղեկացնում է, որ մասնաճյուղային ցանցի օպտիմալացման նպատակով 23․12․19 թ.-ից դադարեցվելու է Բանկի «Պայազատ» մասնաճյուղի գործունեությունը (հասցե․ ք․ Գավառ, Անդրանիկի փող. 30ա շենք)։«Պայազատ» մասնաճյուղի ակտիվները և պարտավորությունները փոխանցվելու են Բանկի Աբովյանի մասնաճյուղ (հասցե․ ք. Աբովյան, Տարտուի փ.1/1)։ Հաճախորդները գործարքներ կարող են կատարել «ԱյԴԻ Բանկի» բոլոր մասնաճյուղերում, վճարային տերմինալներով և առցանց։ Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել 012 333333, 010593333, 060273333 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի պաշտոնական կայքէջ` www.idbank.am :