Հարգելի՛ հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը, համարվում է ոչ աշխատանքային օր Բանկի բոլոր մասնաճյուղերի համար։
Իսկ ապրիլի 23-ին Բանկի մասնաճյուղերը կսպասարկեն հետևյալ գրաֆիկով՝
- «Կենտրոն» և «Հին Երևան» մասնաճյուղում հաճախորդների սպասարկումը կիրականացվի ժամը 10։15- 20։30,
- Գյումրիի, «Արաբկիր», «Մալաթիա», «Վարդանանց», և «Շենգավիթ» մասնաճյուղերում հաճախորդների սպասարկումը կիրականացվի ժամը 09։15- 17։45
Իսկ մնացած բոլոր մասնաճյուղերը հաճախորդների սպասարկում կիրականացնեն մինչև ժամը 16։00-ն։
Բանկի կոնտակտային կենտրոնը շարունակում է աշխատել 24/7 ռեժիմով։
Ոչ աշխատանքային օրերին Ձեր գործարքները կարող եք կատարել նաև IDBanking.am առցանց հարթակով և Idram&IDBank հավելվածով։