Հայտարարություն

Հայտարարություն

Հարգելի՛ հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ IDBank-ի բանկային ծրագրում իրականացվելու են ծրագրային թարմացումներ և բարելավումներ: Այդ նպատակով նոյեմբերի 21-ի ժամը 16։00-ից մինչև նոյեմբերի 22-ի ժամը 05։00-ն անհասանելի են լինելու IDBank-ի կողմից մատուցվող առցանց բանկային ծառայությունները․ մասնավորապես ՝
  • IDBanking.am հարթակում՝ «Հաշիվներ», «Ավանդներ», «Վարկեր», «Քարտեր» բաժինները, 
  • Իդրամ հավելվածում՝ «Բանկինգ» բաժինը, ինչպես նաև Իդրամ հավելվածից դեպի բանկային քարտեր փոխանցումները։ Իդրամ հավելվածի մյուս բոլոր ծառայությունները կգործեն բնականոն։
Նշված ժամանակահատվածում IDBank-ի ծառայությունները անհասանելի կլինեն նաև գործընկեր՝ Idram, Tell Cell, Easy pay և Mobi dram տերմինալներով։

Տեղեկացնում ենք նաև, որ «Կենտրոն» մասնաճյուղի արտարժույթի փոխանակման կետը նույնպես ծրագրային բարելավումներով պայմանավորված նոյեմբերի 21- ին կսպասարկի ժամը 13։00-ից 15։30-ը։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարությունների համար և տեղեկացնում, որ բոլոր բարելավումներն իրականացվում են Ձեզ ավելի որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով։





© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 12.07.2022 03:31
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт