Տեխնիկական վերազինում

Հարգելի՛ հաճախորդներ,

   Ավելի որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով մեր թիմն իրականացնում է տեխնիկական վերազինման աշխատանքներ, որոնցով պայմանավորված՝ դեկտեմբերի 09-ի ժամը 16։30-ից մինչև դեկտեմբերի 10-ի ժամը 01։00-ը անհասանելի կլինեն․

  • Idram&IDBank հավելվածում «Բանկինգ» բաժինը,
  • IDBanking.am առցանց հարթակը,
  • IDBank-ի, Իդրամի, Telcell-ի, MobiDram-ի, EasyPay-ի, Upay-ի տերմինալներով և դրամապանակներով դեպի IDBank-ի հաշիվներ փոխանցումները, վարկերի մարումները,
  • IDBusiness Mobile հավելվածը,
  • Իրավաբանական անձանց Բանկ-հաճախորդ համակարգը:
  • IDpay հավելվածով անհասանելի կլինեն միայն հեռախոսահամարի մուտքագրմամբ IDBank-ի քարտերին/հաշիվներին փոխանցումները, իսկ քարտի համարով փոխանցումները կգործեն անխափան:

Անխափան վճարումներ կատարելու համար խնդրում ենք Իդրամ դրամապանակին նախապես ունենալ բավարար միջոցներ կամ բոլոր անհրաժեշտ գործարքներն իրականացնել մինչև նշված ամսաթիվը:

   Իդրամի և IDBank-ի տերմինալներով IDBank-ի քարտերի համալրումները հասանելի կլինեն տերմինալների «Փոխանցումներ դեպի քարտեր» բաժնից՝ 1% միջնորդավճարով, իսկ Idram&IDBank հավելվածում դրամապանակից կամ կից քարտերից դեպի IDBank-ի քարտեր փոխանցումները հասանելի կլինեն 0,5% միջնորդավճարով։

IDBank-ի քարտերը կգործեն անխափան վաճառակետերում, առցանց խանութներում, ինչպես նաև բանկոմատներում։

IDBank-ի՝ շաբաթ օրը գործող մասնաճյուղերը դեկտեմբերի 9-ին հաճախորդների սպասարկումը կիրականացնեն մինչև 15։30-ը։

Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար։

Շնորհակալություն, որ ընտրում եք մեզ

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 08.12.2023 12:38
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт