Հայտարարություն

Հարգելի՛ հաճախորդներ,

IDBank-ում փոփոխվել են որոշ սակագներ, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի փետրվարի 20-ից։

Այսուհետ կարող եք պատվիրել ՀՀ դրամով և/կամ արտարժույթով հաշվի առկայության, մնացորդի, շարժի, վերաբերյալ տեղեկանքներ 20% զեղչով՝ հայտը թողնելով Բանկի պաշտոնական կայքի միջոցով։

Բացի այդ, փոփոխվել են 1996-2003թթ թողարկման 5, 10, 20, 50 ԱՄՆ դոլար և 1996-2006թթ թողարկման 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամների մուտքագրման և/կամ փոխարկման սակագները։ Այսպես, նշված թղթադրամների մուտքագրման և փոխարկման համար գործում է 1% միջնորդավճար։

Հաշվի առնելով, որ Դուք հանդիսանում եք Բանկի հաշվետեր հաճախորդ, հնարավորություն ունեք մեկ աշխատանքային օրվա ընթացքում մինչև 1000 ԱՄՆ դոլարի չափով գումար մուտքագրելու կամ փոխարկելու առանց միջնորդավճարի։

Սակագներում տեղի ունեցած մյուս փոփոխություններին ծանոթանալու համար խնդրում ենք ուսումնասիրել տեղեկատվական ամփոփագիրը՝ անցնելով հղումով, որտեղ փոփոխություններն ընդգծված են նարնջագույնով։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 06.02.2024 09:52
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт