Ուշադրություն

Ուշադրություն

Հարգե՛լի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Անելիք Բանկի կողմից թողարկված պարտատոմսեր ձեռքբերողների միջև խաղարկությունը կանցկացվի սույն թվականի հունվարի 20-ին ժամը 12:00-ին: Խաղարկությունն իրականացվելու է Բանկի գլխամասային գրասենյակում վիճակահանության միջոցով, որը հեռարձակվելու է Բանկի facebook-յան և youtube-յան էջերով` ուղիղ հեռարձակմամբ:
Խաղարկությանը մասնակցողները կարող են ստուգել և հավաստել իրենց մասնակցությունը «Խաղարկության մասնակիցներ» հղումով:
Պարտատոմսեր ձեռքբերող այն հաճախորդները, ովքեր համապատասխանում են խաղարկության կանոններին, սակայն չեն գտնի իրենց պայմանագրի համարը վերը նշված ցուցակում, կարող են տեղեկացնել Բանկին առաջին իսկ հնարավորության դեպքում, բայց ոչ ուշ, քան խաղարկությունից 1 օր առաջ, +37410 593333 հեռախոսահամարով, որից հետո կկատարվեն համապատասխան ճշգրտումներ, և կվերականգնվի համապատասխան պարտատոմսեր ձեռքբերողի խաղարկությանը մասնակցելու իրավունքը:
Խաղարկության կանոններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` Խաղարկության կանոններ:



© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 12.07.2022 03:31
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт