Հայտարարություն

Հարգելի հաճախորդներ,
 
Շարունակելով աջակցել զեղծարարություններից տուժած քաղաքացիներին IDBank-ը մինչև 01.06.2025թ-ը տեղի ունեցած հավանական զեղծարարությունների արդյունքում տուժած և ՀՀ Ոստիկանությանը հաղորդում ներկայացրած հաճախորդների համար՝

  • երկարաձգում է վարկերի մարման ժամկետները մինչև քրեական գործի ավարտը, որի ընթացքում այդ վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի, իսկ մինչև սույն որոշման կիրառման պահը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն և ժամկետանցումները կվերացվեն (կճշգրտվեն)։ Բանկի հաճախորդներին կուղարկվեն նաև համապատասխան ծանուցումներ:
  • վերականգնում է բանկային հաշիվներից ելքագրված գումարները հաճախորդների հաշիվներին՝ տվյալ հաճախորդի համաձայնությամբ` մինչև քրեական գործի ավարտը՝ անտոկոս փոխառության պայմանագիր կնքելու միջոցով: Այդ նպատակով հաճախորդներին խնդրում ենք դիմել Բանկ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 012333333 շուրջօրյա գործող հեռախոսահամարով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2025 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 25.06.2025 05:18
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт