Հարգելի հաճախորդ, Տեղեկացնում ենք, որ կատարվել են փոփոխություններ IDBank-ի Վճարային քարտերի տեղեկատվական ամփոփագրերում, որոնք գործելու են 2025թ․ հունիսի 2-ից։
Փոփոխություններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով համապատասխան հղումով․
Եվ այսպես, վերջին փոփոխության արդյունքում Ձեր գործարքների մասին SMS ծանուցումները կտրամադրվեն նոր պայմաններով՝ 20 ՀՀ դրամ սակագնով յուրաքանչյուր հաղորդագրության համար։ Հիշեցնում ենք, որ Դուք ունեք գերազանց այլընտրանք՝ անվճար PUSH ծանուցումներ, որոնք կարող եք հեշտությամբ ակտիվացնել Idram&IDBank հավելվածում՝ «IDBank-ի ծանուցումներ» բաժնում։ Սա թույլ կտա Ձեզ ստանալ բոլոր ծանուցումները՝ առանց հավելյալ վճարների։ Մեկ այլ փոփոխության համաձայն` նվազեցվել է IDBank-ի Gold քարտերից անվճար կանխիկացման սահմանաչափը։ Visa Gold քարտապանների համար ևս հրաշալի նորություն ունենք. քարտով վճարումներ կատարելիս այսուհետ կստանաք քեշբեք idcoin-ների տեսքով, իսկ idcoin-երն, ինչպես գիտեք, կարող եք ծախսել ամենահարմար տարբերակով՝ անմիջապես Idram&IDBank հավելվածով շուրջ 23,500 վաճառակետերում վճարում կատարելու պահին։
Փոփոխություններ են տեղի ունեցել նաև Idram Rocket Visa քարտի քեշբեքի վճարման պայմաններում․ կատարելով վճարումներ Idram Visa Rocket քարտով տեղական և միջազգային վաճառակետերում՝ կստանաք 0,5%-1,5% idcoin-ներ: Այս արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։ |