Հայտարարություն

    Հարգելի՛ հաճախորդներ,

Լավագույն փորձառությունն ապահովելու և սպասարկման պայմանների բարելավման նպատակով IDBank-ի` ք. Երևան, Գայի պող. 17/1 հասցեում գտնվող «Նոր Նորք» մասնաճյուղում օգոստոսի 16-ից ընթանալու են վերանորոգման աշխատանքներ։ Մասնաճյուղը կվերսկսի հաճախորդների սպասարկումը վերանորոգման աշխատանքներն ավարտելուն պես։

Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ուրբաթ՝ օգոստոսի 15-ին, «Նոր Նորք» մասնաճյուղը հաճախորդների սպասարկում կիրականացնի մինչև 16։00-ն, իսկ շաբաթ՝ օգոստոսի 16-ը, մասնաճյուղի համար ոչ աշխատանքային օր է։

Տեղեկացնենք նաև, որ «Նոր Նորք» մասնաճյուղի հաճախորդների դեպոզիտար արկղերը տեղափոխվել են «Արաբկիր» մասնաճյուղ։

Մասնաճյուղը 2025թ․ օգոստոսի 18-ից գործունեությունը կիրականացնի նոր հասցեում՝ ք․ Երևան, Նոր-Նորք Գայի պողոտա 16, «Մեգամոլ» առևտրի կենտրոն։ Հաճախորդների սպասարկման ժամերն են երկուշաբթի-կիրակի՝ 10։00-21։15։ Շաբաթ և կիրակի օրերին դրամարկղային գործառույթները կիրականացվեն մինչև 20։00-ն։ Ինչպես նաև, շաբաթ և կիրակի օրերին ոսկյա իրերի գրավով վարկերի ընդունում և վերաձևակերպումներ չեն իրականացվելու։

Հայցում ենք ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարության համար։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2025 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 11.08.2025 01:41
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт