IDBank-ի Վանաձորի մասնաճյուղում ամփոփվել են խաղարկության արդյունքները

IDBank-ի Վանաձորի մասնաճյուղում ամփոփվել են խաղարկության արդյունքները

Վանաձորի մասնաճյուղի վերաբացման առիթով հայտարարված խաղարկությունն ամփոփվել է ապրիլի 13-ին։

Մասնաճյուղ հրավիրված ակցիայի մասնակիցներից հաճախորդների ներկայությամբ ընտրվել և պարգևատրվել է 5 քարտապան․ առաջին մրցանակակիրն, ըստ նախապես հայտարարված պայմանի՝ առավելագույն հանրագումարային փոխանցում ստացած քարտապանն է, ով ստացել է 300․000 ՀՀ դրամի չափով նվեր քարտ։  2-րդ տեղը զբաղեցրել է առավելագույն թվով փոխանցում ստացած քարտապանը՝ ստանալով 200․000 ՀՀ դրամի չափով նվեր քարտ։ Եվս 3 քարտապան ընտրվել է պատահականության սկզբունքով և ստացել 100․000-ական դրամի չափով նվեր քարտեր։ Շահողներն իրենց նվեր քարտերով կարող են գնումներ կատարել տեխնիկայի առաջատար խանութներից մեկից։

Հիշեցնենք՝ խաղարկությանը մասնակցել են այն քարտապաները, ովքեր իրենց՝ Վանաձորի մասնաճյուղի կողմից տրամադրված քարտերով 2018թ․ նոյեմբերի 19-ից մինչև 2019թ․ մարտի 31-ը ներառյալ առնվազն 2 անգամ ստացել են արագ դրամական փոխանցումներ։

IDBank-ը շնորհավորում է բոլոր քարտապաններին։ Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Բանկը գնահատում և սիրում է իր հավատարիմ հաճախորդներին, և նման ակցիաները շարունակական բնույթ են կրելու։ «Այս տարվա ընթացքում Բանկը նախատեսում է Հայաստանի այլ մարզերում ևս նոր ոճով մասնաճյուղեր վերաբացել, ներկայանալ հետաքրքիր առաջարկներով, ուստի հետևե՛ք ակցիաներին և սպասեք անակնկալների»,-ասել է Տաթևիկ Հովհաննիսյանը։

IDBank-ի Վանաձորի մասնաճյուղը Բանկի նորարար ոճով մասնաճյուղերից առաջինն է։ Այն վերաբացվեց 2018թ․ նոյեմբերի 16-ին․ հարմարավետ, հաճելի միջավայր, սպասարկման նորաոճ սրահ՝ տեխնոլոգիական և դիզայներական արդիական լուծումներով։ Մասնաճյուղում գործում է 24/7 համակարգ, որով հնարավոր է իրականացնել բանկային և ոչ բանկային 200-ից ավելի գործարք։ 24/7 համակարգերի և գոտիների ցանկը ևս գնալով ընդլայնվում է։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 13.02.2023 03:38
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт