IDBank-ի քարտերի սպասարկման պայմաններում և սակագներում տեղի են ունեցել փոփոխություններ

IDBank-ի քարտերի սպասարկման պայմաններում և սակագներում տեղի են ունեցել փոփոխություններ

Սիրելի՛ հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ IDBank-ի քարտերի սպասարկման պայմաններում և սակագներում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնելու 21․06․21թ․-ից։

IDBank-ի Idram Rocket Visa քարտի քարտապաններն այսուհետև դեղատներում, բենզալցակայաններում, գազալցակայաններում և տաքսիներում կատարված վճարումների դիմաց նախկին՝ 0,5% քեշբեքի փոխարեն կարող են ստանալ կրկնակի՝ 1% քեշբեք։ Քեշբեքը տրամադրվում է ամսվա ընթացքում ընդհանուր 20․000 և ավելի դրամ վճարումներ կատարելու դեպքում՝ ընդհուպ ամսեկան մինչև 5000 ՀՀ դրամ։ Idram Rocket Visa քարտի փոփոխությունները կարող եք տեսնել այստեղ։

Տեղի են ունեցել փոփոխություններ նաև IDBank-ի «Հոգատար»Visa BusinessVisa Gold, Visa Infinite, Visa SignatureArCa ClassicArCa TransferԵրևան մոլ նվեր քարտVisa DigitalMasterCard քարտերի սպասարկման պայմաններում և սակագներում։ Յուրաքանչյուր քարտի նոր պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ սեղմելով Ձեր քարտի անվան վրա։

Գործող Visa Platinum դեբետային քարտերի հաշվի դրական մնացորդի նկատմամբ 06/07/21թ․-ից տարեկան տոկոսային եկամտաբերություն չի հաշվարկվելու։ 

SMS հաղորդագրություններով Ձեր հեռախոսը չծանրաբեռնելու և ժամանակը խնայելու համար այսուհետև քարտերից յուրաքանչյուրով գործարք կատարելիս SMS-ծանուցումներ կստանաք միայն 5000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների մասին, իսկ SMS հաղորդագրությունները, ինչպես գիտեք, անվճար են։

Հիշեցնում ենք, որ Idram&IDBank հավելվածի և IDBanking.am առցանց հարթակի միջոցով կարող եք հեշտությամբ կառավարել ֆինանսները, իսկ «Պատմություն» բաժնում ցանկացած պահի կարող եք տեսնել Ձեր կատարած բոլոր գործարքների պատմությունը, ինչպես նաև ներբեռնել քարտի քաղվածքները։

Մենք ջանք չենք խնայում, որպեսզի Դուք ունենաք ժամանակակից լավագույն լուծումները նաև ակնթարթային վճարումների համար։ IDBank-ն ու Idram-ը շարունակում են կատարելագործել թվային առաջատար Idram&IDBank հավելվածը։ Կատարե՛ք անհպում QR/NFC վճարումներ հավելվածով, օգտվե՛ք ավելի քան 300 ինտեգրված վճարման ծառայություններից, ինչպես նաև վճարե՛ք առցանց խանութներում։ Վճարելիս կարող եք օգտվել Rocket Line թվային ապառիկի հնարավորություններից, ներառյալ Rocket Line 0%-ը՝ մի շարք գործընկերների մոտ։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 060 27 33 33, 010 59 33 33, 012 33 33 33 հեռախոսահամարներով, գրել Բանկի առցանց աջակցման կենտրոնին կամ սոցիալական ցանցերում պաշտոնական էջերին։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ





 
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 12.07.2022 03:31
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт