IDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը

IDBank-ի կանոնադրական կապիտալը համալրվել է 17 մլրդ ՀՀ դրամով՝ հասնելով 51 մլրդ ՀՀ դրամի։

Կանոնադրական կապիտալի համալրումն իրականացվել է չբաշխված շահույթի հաշվին՝ Բանկի բաժնետիրոջ 2025թ․ հուլիսի 9-ի որոշմամբ, և հաստատվել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ռիսկերի կառավարման գծով տնօրեն Արթուր Համբարձումյանը կարևորեց այս քայլը Բանկի զարգացման ու ֆինանսական կայունության ճանապարհին։

«Համալրումը նպատակ ունի բարձրացնել բանկի ֆինանսական կայունությունը, ամրապնդել կապիտալի համարժեքության ցուցանիշները և ապահովել բանկի պատրաստակամությունը շարունակական զարգացման, նոր նախաձեռնությունների և թվային ներդրումների իրականացման հարցում», - ասաց Արթուր Համբարձումյանը։

© 2025 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 14.08.2025 03:26
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт