IDream Online. քո կարիերայի սկիզբը

IDream Online. քո կարիերայի սկիզբը

Վստահաբար պատահել է, որ հարցերի տարափով զանգահարես բանկ և շտապ ինչ-որ տեղեկատվություն պարզես։ Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե որքան պատասխանատու և կարևոր է Հեռախոսազանգերի կենտրոնի աշխատակցի գործը։

IDBank-ը հայտարարում է կրթական հաջորդ ծրագրի մասին։ Այսպես, մեկնարկել է IDBank-ի IDream հերթական ծրագիրը, որն այս անգամ նախատեսված է հատուկ Հեռախոսազանգերի կենտրոնի աշխատակիցների պատրաստման համար։ Ծրագրի նպատակն է մասնակիցներին տալ տեսական գիտելիքներ ֆինանսավարկային ոլորտի վերաբերյալ, զարգացնել հմտություններ, որոնք անհրաժեշտ են բանկային ոլորտում սկսնակ աշխատակցին, ծանոթացնել IDBank-ի գործունեությանն ու կորպորատիվ մշակույթին, իսկ վերջում լավագույն մասնակիցներով համալրել IDBank-ում սկսնակ մասնագետների թափուր հաստիքները։

IDream Online-ին միանալու համար պետք է դիմել մինչև այս տարվա օգոստոսի 22-ը, իսկ ծրագրի հաջողակ մասնակիցներից մեկը դառնալու համար պետք է համապատասխանել ընդամենը մի քանի պայմանի․

•        լինել բակալավրի 4-րդ, մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանող կամ 2021 թվականի շրջանավարտ,

•        ունենալ լավ առաջադիմություն,

•        ունենալ տնտեսագիտական/ֆինանսական մասնագիտացում,

•        օտար լեզուների /ռուսերեն, անգլերեն/ իմացություն։

Անհրաժեշտ է, որ ծրագրին դիմող ուսանողներն ունենան հաղորդակցման հմտություն, լինեն նախաձեռնող, ունենան ստեղծագործ ու նորարար գաղափարներ։

Դիմելու կարգին ծանոթանալու համար անցիր այս հղումով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




 

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 12.07.2022 03:31
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт