Հարգելի՛ հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ ըստ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի հունվարի 28-ը համարվում է ոչ աշխատանքային։ Այդ օրը Բանկի գլխամասային գրասենյակը և մասնաճյուղերը հաճախորդների սպասարկում չեն իրականացնի:
Հունվարի 27-ին Բանկի մասնաճյուղերը և գլխամասային գրասենյակը կսպասարկեն հետևյալ ժամանակացույցով․
· բոլոր մասնաճյուղերում հաճախորդների սպասարկումը կիրականացվի ժամը 09։15-16։00
· «Կենտրոն» մասնաճյուղում հաճախորդների սպասարկումը կիրականացվի ժամը 09։15- 20։45
Հիշեցնենք, որ բանկի հեռախոսազանգերի կենտրոնը շարունակում է աշխատել 24/7 ռեժիմով, իսկ ոչ աշխատանքային օրերին Ձեր գործարքները կարող եք կատարել նաև IDBanking.am առցանց հարթակով և Idram&IDBank հավելվածով։