«ԱյԴի Բանկ» ՓԲԸ կողմից Բանկի մասնակիցներին շահութաբաժիններ վճարելու մասին
- Սույն քաղաքականությամբ սահմանվում են «ԱյԴի Բանկ» ՓԲԸ - ի / այսուհետ `Բանկ / կողմից Բանկի մասնակիցներին վճարվելիք շահութաբաժինների չափի որոշման, ինչպես նաեւ շահութաբաժինների վճարման սկզբունքներն ու դեպքերը:
- Բանկը իր մասնակիցներին կարող է վճարել միայն տարեկան շահութաբաժիններ:Բանկի մասնակիցներին վճարվելիք տարեկան շահութաբաժինների չափը չի կարող գերազանցել տվյալ ֆինանսական տարվա ընթացքում ստացած զուտ շահույթի 30% - ը, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշում է ընդունվում վճարվելիք շահութաբաժինները ուղղել Բանկի կանոնադրական հիմնադրամի ավելացմանը, որի դեպքում տարեկան շահութաբաժինների չափը կարող է կազմել տվյալ պահին Բանկում առկա չբաշխված զուտ շահույթի / այդ թվում նախորդ տարիների չբաշխված զուտ շահույթի / մինչեւ 100% - ը:
Ընդ որում, տվյալ ֆինանսական տարվա ընթացքում ստացված զուտ շահույթից վճարվելիք շահութաբաժինների չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել 30% - ի չափը միայն Բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ, ժողովին մանակցող մասնակիցների ձայների 2/3 - ով: - Շահութաբաժինները վճարվում են Բանկի զուտ շահույթից / կուտակված շահույթից /:
Բանկի մասնակիցներին շահութաբաժիններ բաշխելը արգելվում է, եթե այդ պահին Բանկի կրած կորուստները / վնասները / հավասար են կամ գերազանցում են բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը: - Բանկի մասնակիցներին տարեկան շահութաբաժիններ վճարելու գործընթացը կատարվում է հետեւյալ կերպ.
4.1 Ֆինանսական տարվա արդյունքներից ելնելով Բանկի խորհուրդը որոշում է առաջարկությամբ դիմել ընդհանուր ժողովին տարեկան շահութաբաժիններ վճարելու վերաբերյալ, նշելով շահութաբաժնի չափը, դրա վճարման ձեւը եւ ժամկետները:
4.2 Բանկի խորհուրդը կազմում է շահութաբաժիններ ստանալու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը, որում պետք է ընդգրկվեն Բանկի այն մասնակիցները, որոնք ընդգրկվել են բանկի մասնակիցների ռեեստրում, բանկի մասնակիցների տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ:
4.3 Բանկի Խորհրդի առաջարկության հիման վրա Բանկի մասնակիցների հերթական տարեկան ընդհանուր ժողովը կարող է որոշում կայացնել.
4.3.1 Բանկի մասնակիցներին տարեկան շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի կոնկրետ չափի, դրա վճարման ձեւի եւ ժամկետների վերաբերյալ, կամ
4.3.2 Բանկի մասնակիցներին տարեկան շահութաբաժիններ չվճարելու վերաբերյալ: - Սույն քաղաքականությունը ուժի մեջ է մտնում Բանկի Խորհրդի կողմից հաստատվելու պահից:
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում չի իրականացնում:
2003թ, 2004թ, 2005թ գործունեության արդյունքներով շահութաբաժիններ չեն վճարվել:
2006թ. գործունեության արդյունքներով շահութաբաժինների վճարման վերաբերյալ`
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ մասնակիցների հերթական տարեկան ընդհանուր Ժողովի որոշումը
Բանկի նախորդ տարիների չբաշխված շահույթից 4 145 463 960 (չորս միլիարդ հարյուր քառասունհինգ միլիոն չորս հարյուր վաթսուներեք հազար ինը հարյուր վաթսուն) դրամը ձևակերպել, որպես շահութաբաժին և Բանկի մասնակիցներ Ս.Ճզմաչյանի, Ա.Ղազարյանի, Ա.Առաքելյանի և Գ.Վորոնինայի բաժնեմասերին համամասնորեն ուղղել Բանկի կանոնադրական հիմնադրամի ավելացմանը, որի արդյունքում Բանկի փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամը կկազմի 4 800 000 000 (չորս միլիարդ ութ հարյուր միլիոն) դրամ:
2007թ. գործունեության արդյունքներով շահութաբաժինների վճարման վերաբերյալ`
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ մասնակիցների հերթական տարեկան ընդհանուր ժողովի որոշումը
Բանկի նախորդ տարիների չբաշխված շահույթից 500,000,000.00 (հինգ հարյուր միլիոն) դրամը ձեւակերպել որպես շահութաբաժին եւ Բանկի մասնակիցներ Ս. Ճզմաչյանի, Ա. Ղազարյանի, Ա. Առաքելյանի եւ Գ. Վորոնինայի բաժնեմասերին համամասնորեն ուղղել Բանկի կանոնադրական հիմնադրամի ավելացմանը, որի արդյունքում Բանկի փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամը կկազմի 5 300 000 000 (հինգ միլիարդ երեք հարյուր միլիոն) դրամ:
2008թ.,2009թ.,2010թ.,2011թ.,2012թ.,2013թ., 2014թ., 2015թ., 2016թ., 2017թ․, 2018 թ․, 2019թ․ գործունեության արդյունքներով շահութաբաժիններ չեն վճարվել:
2023թ. գործունեության արդյունքներով շահութաբաժինների վճարման վերաբերյալ տեղեկատվությունը ստորև՝