Ներդրումային
Ռեպո/Հակադարձ ռեպո գործարք

Ռեպո/Հակադարձ ռեպո գործարք

Կարճաժամկետ դրամական միջոցների տեղաբաշխում

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Ռեպո/Հակադարձ ռեպո գործարք

Ռեպո/ հակադարձ ռեպո գործարքներ

Կարճաժամկետ դրամական միջոցներ ներգրավելու և տեղաբաշխելու նպատակով Բանկը իրականացնում է ռեպո/հակադարձ ռեպո գործարքներ։ Արժեթուղթ են հանդիսանում ՀՀ բանկերի կողմից թողարկված պարտատոմսերը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված արժեթղթերը։

Ռեպո և հակադարձ ռեպո գործարքների պայմանները որոշվում են բանակցությունների միջոցով։

Կոնտրագենտ
ՀՀ ԿԲ կողմից վերահսկվող և լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններ (ներդրումային ընկերություններ, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, ներդրումային ֆոնդեր)
Արժեթղթեր
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված արժեթղթեր, որոնց ցանկը օրական կտրվածքով հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համացանցային տնային էջում: ՀՀ բանկերի կողմից թողարկված պարտատոմսեր։
Ծավալ
Գործարքի ծավալը կախված է բանկում տվյալ կոնտրագենի նկատմամբ հաստատված սահմանաչափերից
Տոկոսադրույք
Գործարքների տոկոսադրույքները ձևավորվում են հաշվի առնելով՝ Բանկի իրացվելիության մակարդակը, պարտադիր պահուստավորման նորմատիվի կառավարման համար պահանջվող դրամային միջոցների անհրաժեշտ մակարդակը, գործարքի ժամկետայնությունը, գործարքի ծավալը, ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող նախորդ օրվա ընթացքում կնքված գործարքների տոկոսադրույքները՝ ըստ ժամկետայնությունների, ընդհանուր ռեպո շուկայի միտումները և սպասումները, տվյալ կոնտրագենտ ընկերության գործունեության տեսակը և նրա հետ Բանկի գործարար հարաբերությունների պատմությունը: Տոկոսադրույքը հիմնականում ձևավորվում է ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույք ± նվազագույնը 0.5%:
Հեյրքաթ
Գործարքների նկատմամբ կիրառվում է հեյրքաթ համաձայն Բանկում հաստատված սահմանաչափերի:Կախված ժամկետայնությունից և ռեպո/հակադարձ ռեպո գործարքի առարկա հանդիսացող արժեթղթերի տեսակից՝ հեյրքաթը կարող է կիրառվել արժեթղթի շուկայական արժողության նկատմամբ՝ տատանվելով եկամտաբերության կորի նկատմամբ մինչև 10.0%-ի շրջակայքում:
Այլ պայմաններ
Գործարքի կնքման որոշման վրա ազդում են բանկի իրացվելիության դիրքը և սպասումները, գործընկերոջ գործարար համբավը, բանկի հետ գործարար հարաբերությունների պատմությունը, ֆինանսական շուկայում տիրող իրավիճակն ու սպասումները և այլ գործոններ:
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 13.10.2022 09:45
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт