Ավելին
Էսքրոու հաշիվներ

Էսքրոու հաշիվներ

Քո երաշխիքը ապահով գործարքների համար

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Հարց-պատասխան
Էսքրոու հաշիվներ

Էսքրոու հաշիվներ

Առքուվաճառքի գործարքներդ ավելի ապահով դարձրու՝ օգտվելով IDBank-ի էսքրոու հաշիվներից։ Էսքրոու հաշվին մուտքագրվում է ապրանքի, ծառայության, շարժական կամ անշարժ գույքի ձեռքբերման համար նշված գումարը կամ նշված գումարի մի մասը՝ որպես գործարքի կատարման երաշխիք։ Միջնորդավճարը կազմում է 0.2%՝ 20.000-500.000 ՀՀ դրամ միջակայքում։
Էսքրոուի շնորհիվ գործարքն ավելի ապահով է դառնում և՛ գնորդի, և՛ վաճառողի համար։

Առավելություններ

Ապահով գործարքներ
Գործարքները երկկողմանի ապահով են
Արժույթի ընտրություն
Հաշիվը հասանելի է ՀՀ դրամով և արտարժույթով
Հասանելի է բոլորին
Եվ ֆիզիկական, և իրավաբանական անձանց

Հատուկ առաջարկ

Բանկային հաշիվ

Բացիր քո ընթացիկ բանկային հաշիվը բազմատեսակ գործարքների համար, տարբեր արժույթներով։ Հաշիվը բացիր առցանց՝ առանց տանից դուրս գալու անմիջաօես IDBanking.am հարթակով կամ Idram&IDBank հավելվածով, սպասարկման վճար չի գործում։ Առցանց եղանակով կարող ես նաև անվճար ակնթարթային փոխանցումներ կատարել քո ընթացիկ հաշվից IDBank-ի այլ հաշիվների։

Էսքրոու հաշիվներ - Հատուկ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Հաճախորդների խումբ
ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներ
Հաշվի բացում
Անվճար
Սպասարկման վճար
Հաշվին մուտքագրվող գումարի 0.2 տոկոսի չափով, նվազագույնը` 20,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 500,000 ՀՀ դրամ։ 250 մլն ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթով գումարը գերազանցող գործարքների դեպքում միջնորդավճարը՝ պայմանագրային։
Հաշվի արժույթ
ՀՀ դրամ և Բանկի կողմից ընդունելի այլ արժույթներով
Հաշվով գործարքների նվազագույն չափ
Չի սահմանվում
Հաշվով գործարքների առավելագույն չափ
Պայմանավորված է գործարքի պահանջներով
Կանխիկ գումարի մուտքագրում հաշվին
Համաձայն բանկային հաշվի սակագների և պայմանների
Հաշվով հնարավոր գործառնությունների տեսակներ
· Հաշվի համալրում․Էսքրոու հաշվին մուտքագրվում է ապրանքի, ծառայության, շարժական կամ անշարժ գույքի ձեռքբերման համար նշված գումարը կամ նշված գումարի մի մասը՝ որպես գործարքի կատարման երաշխիք։

· կանխիկի մուտքագրում

· այլ հաշիվներից փոխանցում, ինչպես նաև առցանց

· բանկային փոխանցումների միջոցով

· Հաշվի ելքագրում

· կանխիկի ելքագրում

· հաշվից փոխանցումներ, ինչպես նաև առցանց փոխանցումներ
Հաշվի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
Անվճար
Տարեկան անվանական տոկոսադրույք
0%
(տարեկան տոկոսային եկամտաբերությունը հավասար է 0%)
Պայմանների փոփոխություն
Պայմանագրում պայմանների փոփոխություն կատարելիս էսքրոու Հաշվետիրոջից գանձվում է 10,000 ՀՀ դրամի չափով յուրաքանչյուր լրացուցիչ համաձայնագիր կնքելու համար
Հաշվի փակում
Անվճար

Սակագնային արխիվ

10.05.19 -ից գործող սակագներ
1.04 MB
01.05.20 -ից գործող սակագներ
628.50 KB
01.12.20 -ից գործող սակագներ
1.13 MB
Պահանջվող փաստաթղթեր
126.52 KB
Բանկը գումարը վճարում է պայմանագրում նշված կողմին` ստանձնած պարտավորությունների կատարման փաստաթղթային ապացույցի ներկայացման դեպքում: Եթե պայմանագրի կողմերից մեկը ստանձնած պարտավորությունները չի կատարում ժամկետի մեջ կամ կատարում է ոչ պատշաճ, էսքրոու հաշվի գումարը վերադարձվում է գումարը մուտքագրած կողմին:
Էսքրոու հաշիվը բանկային հատուկ հաշիվ է, որը նախատեսված է ապրանքների/ծառայությունների առքուվաճառքի գործարքների ապահով իրականացման համար:
Էսքրոու հաշիվը ներառում է.
•    հաճախորդի համար բանկում էսքրոու հաշվի բացում,
•    էսքրոու հաշվին Հաճախորդի միջոցների դեպոնացում /միջոցների սառեցում/,
•    պարտավորությունների կատարման փաստաթղթային հավաստում,
•    գործարքի կողմերի համար ընթացիկ հաշիվների բացում, վարում,
•    Էսքրոու գումարի վճարում։
Էսքրոու հաշիվների բացումն իրականացվում է հետևյալ նպատակներով․
•    անշարժ գույքի ձեռքբերում,
•    շարժական գույքի ձեռքբերում,
•    ընկերության սեփականության իրավունքի ձեռքբերում,
•    այլ գործարքներ։
Մանրամասներին կարող եք տեղեկանալ Բանկի կայքից, իսկ հարցերի դեպքում անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի հեռախոսազանգերի կենտրոն (+37410)593333, (+37460)273333 հեռախոսահամարներով։
Էսքրոու հաշիվը կարող է բացվել ՀՀ դրամով և Բանկի կողմից ընդունելի այլ արժույթներով։
Էսքրոու հաշիվներով հաճախորդներ են հանդիսանում ֆիզիկական և իրավաբանական անձինք։
Սպասարկման վճարը կազմում է հաշվին մուտքագրվող գումարի 0.2 տոկոսի չափով, նվազագույնը` 20,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 500,000 ՀՀ դրամ։ 250 մլն ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթով գումարը գերազանցող գործարքների դեպքում միջնորդավճարը՝ պայմանագրային։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 24.07.2023 03:06
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт