IDBank-ն ու Idram-ը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը․ սույն թվականի մայիս և հունիս ամիսների ընթացքում հավաքված «մի դրամների» ողջ գումարը՝ 9․107․498 դրամ, փոխանցվել է «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամին։
Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը պատմում է, որ IDBank-ի և Իդրամի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջնահերթ ուղղություններից է կրթությունը։ «Սա ընկերությունների հերթական ծրագիրն է, որը միտված է կրթության զարգացմանը Հայաստանում և հատկապես մարզերում։ «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամի հետ միասին հավատացինք, որ մեկ երեխայի կրթելով՝ կարող ենք կառուցել կայուն ու ապահով ապագա մեր պետության համար», - նշում է Արսեն Քդենյանը։
Մի դրամի ուժը նախաձեռնությունը 2 տարեկան է և այս ընթացքում արդեն 85 մլն դրամից ավել գումար է փոխանցել մեր երկրում կարևոր գործունեություն իրականացնող տարբեր հիմնադրամների․
· 9․107․498 դրամ «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամին
· 10․757․867 դրամ My Forest Armenia հիմնադրամին
· 9.808.684 դրամ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին
· 9․328․753 դրամ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին
· 8․057․944 դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
· 3 701 910 դրամ՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին
· 6.925.000 դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
· 8․648․000 դրամ՝ «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին
· 6․962․504 դրամ՝ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»
· 3․603․291 դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
· 2․521․255 դրամ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին
· 5․034․750 դրամ՝ Տավուշի և Լոռու սահմանամերձ գյուղերի դպրոցներին
Դարձե՛ք «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան՝ ընդամենը վճարում կատարելով Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am առցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով կարող եք վճարումներ կատարել 10․500-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա ավելի քան 400 ծառայությունների դիմաց։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ