Առանց ավելացման իրավունքի

Առանց ավելացման իրավունքի

Ստացիր մինչև 9․75% տարեկան եկամուտ «Ապահով» ավանդով

Տոկոսադրույք
մինչև 9․75%
Ժամկետ
մինչև 1096 օր
Նվազագույն գումար
10,000 ֏

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Հարց-պատասխան
Առանց ավելացման իրավունքի

Վայրկյանների ընթացքում բացիր «Ապահով» ավանդ առանց ավելացման իրավունքի և ստացիր Բանկի կողմից առաջարկվող ամենաբարձր տոկոսադրույքը։ Ավանդը բացիր առցանց եղանակով ու ստացիր սահմանված տոկոսադրույքից ավելի բարձր տոկոսադրույք՝ տարեկան մինչև 9․75%։ Դու ես ընտրում՝ տոկոսները ստանում ես ամեն ամիս, թե ժամկետի վերջում։

Առավելություններ

Բացիր ավանդ և ստացիր մինչև 9․75%* տոկոսադրույքով տարեկան եկամուտ։

Լրացուցիչ 0.15%
Idram&IDBank-ով կամ IDBanking.am-ով դոլարային ավանդ ներդնելիս
Լրացուցիչ 0.3%
Idram&IDBank-ով կամ IDBanking.am-ով դրամային ավանդ ներդնելիս
Լրացուցիչ 0․5%
Idram&IDBank-ով, IDBanking.am-ով 366-730 օրով ռուբլով ավանդ ներդնելիս

Ընտրել ավանդը

ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար
Եվրո
ՌԴ ռուբլի
Ավանդի գումարը

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի ավանդի գումարը ստորև նշված սանդղակից

I AMD
Ավանդի ժամկետը, օր

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի ավանդի ժամկետը ստորև նշված սանդղակից

31 393 734 1096
Տոկոսագումարների ստացումը

Ավանդի ամբողջ տոկոսագումարները կարող եք ստանալ ամսական կամ ավանդի պայմանագրի գործողության ավարտին` ըստ Ձեր ընտրության

Ավելացման իրավունքով

Ավանդը կարող եք ներդնել և՛ ավելացման իրավունքով, և՛ առանց ավելացման իրավունքի։

Տոկոսադրույքը
- %
Ձեր եկամուտը կկազմի
- AMD
Ստանում եք
- AMD
Ներդնում եք
Ստանում եք

Բանկին վերապահված է ավանդի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտային հարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:

Ձեզ կարող է հետաքրքրել

Ավելացման իրավունքով
Ստացիր մինչև 9․05% տարեկան եկամուտ «Ապահով» ավանդով

Լրացուցիչ 0.15%
Idram&IDBank-ով կամ IDBanking.am-ով դոլարային ավանդ ներդնելիս
Լրացուցիչ 0․3%
Idram&IDBank-ով կամ IDBanking.am-ով դրամային ավանդ ներդնելիս
Լրացուցիչ 0․5%
Idram&IDBank-ով կամ IDBanking.am-ով 366-730 օր ժամկետով ՌԴ ռուբլով ավանդ ներդնելիս

Համեմատել այլ ավանդի հետ

Առանց ավելացման իրավունքի
Առանց ավելացման իրավունքի
Լրացուցիչ 0.15% Idram&IDBank-ով կամ IDBanking.am-ով դոլարային ավանդ ներդնելիս
Լրացուցիչ 0.3% Idram&IDBank-ով կամ IDBanking.am-ով դրամային ավանդ ներդնելիս
Լրացուցիչ 0․5%՝ Idram&IDBank-ով կամ IDBanking.am-ով 366-730 օր ժամկետով ՌԴ ռուբլով ավանդ ներդնելիս
Ավելացման իրավունքով
Ցպահանջ անժամկետ ավանդներ
Լրացուցիչ 0.15%՝ Idram&IDBank-ով կամ IDBanking.am-ով դոլարային ավանդ ներդնելիս
Լրացուցիչ 0․3%՝ Idram&IDBank-ով կամ IDBanking.am-ով դոլարային ավանդ ներդնելիս
Լրացուցիչ 0․5%՝ Idram&IDBank-ով կամ IDBanking.am-ով 366-730 օր ժամկետով ՌԴ ռուբլով ավանդ ներդնելիս
0․01% տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետը չի սահմանափակվում
Առավելագույն գումար չի սահմանվում

Հատուկ առաջարկ

Գնիր հիմա, վճարիր հետո՝ մինչև 60 ամսում

Ստացիր մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով Rocket Line թվային ապառիկի քո սահմանաչափը Idram&IDBank հավելվածում կամ idbanking.am հարթակում։ Գնիր հիմա ինչ ուզում ես, վճարիր հետո՝ մինչև 60 ամսում, իսկ ավելի քան 10,000 գործընկեր վաճառակետերում օգտվիր Rocket Line 0%-ից, վճարիր հետո՝ ըստ վաճառակետի սահմանած ժամկետների և պայմանների՝ փաստացի 0% տոկոսադրույքով։

Առանց ավելացման իրավունքի - Հատուկ առաջարկներ
31-90 օր
Ժամկետի վերջում՝ 5.00% (5.09%)
91-180 օր
Ամսական՝ 5․50% (5.64%), Ժամկետի վերջում՝ 6.00% (6.09%)
181-270 օր
Ամսական՝ 7.50% (7.76%), Ժամկետի վերջում՝ 8.00% (8.08%)
271-365 օր
Ամսական՝ 7.70% (7.98%), Ժամկետի վերջում՝ 8.20% (8.28%)
366-730 օր
Ամսական՝ 8.45% (8.79%), Ժամկետի վերջում՝ 8.95% (8.95%)
731-1096 օր
Ամսական՝ 8.70% (9.06%), Ժամկետի վերջում՝ 9.20% (9.20%)
31-90 օր
Ժամկետի վերջում՝ 0.85% (0.85%)
91-180 օր
Ամսական՝ 1.10% (1.11%), Ժամկետի վերջում՝ 1.35% (1.35%)
181-270 օր
Ամսական՝ 2.35% (2.38%), Ժամկետի վերջում՝ 2.85% (2.86%)
271-365 օր
Ամսական՝ 2.55% (2.58%), Ժամկետի վերջում՝ 3.05% (3.06%)
366-730 օր
Ամսական՝ 3․60% (3.66%), Ժամկետի վերջում՝ 4․10% (4.12%)
731-1096 օր
Ամսական՝ 3.85% (3.92%), Ժամկետի վերջում՝ 4.35% (4.37%)
31-90 օր
Ժամկետի վերջում՝ 0.25% (0.25%)
91-180 օր
Ժամկետի վերջում՝ 0.75% (0.75%)
181-270 օր
Ամսական՝ 1.25% (1.26%), Ժամկետի վերջում՝ 1.50% (1.51%)
271-365 օր
Ամսական՝ 1.50% (1.51%), Ժամկետի վերջում՝ 1.75% (1.76%)
366-730 օր
Ամսական՝ 1.75% (1.76%), Ժամկետի վերջում՝ 2.00% (2.02%)
731-1096 օր
Ամսական՝ 2.00% (2.02%), ժամկետի վերջում՝ 2․25% (2.27%)
31-90 օր
Ժամկետի վերջում՝ 2.00% (2.02%)
91-180 օր
Ամսական՝ 3.00% (3.04%), Ժամկետի վերջում՝ 3.50% (3.53%)
181-270 օր
Ամսական՝ 3.50% (3.56%), Ժամկետի վերջում՝ 4.00% (4.02%)
271-365 օր
Ամսական՝ 4.25% (4.33%), Ժամկետի վերջում՝ 4.75% (4.75%)
366-730 օր
Ամսական՝ 5.50% (5.64%), Ժամկետի վերջում՝ 6.00% (5.83%)
1
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ [email protected], հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
2
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
3
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու, ինչպես նաև՝ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Միասնական հաշվետվողական ստանդարտով նախատեսված կարգով օտարերկրյա հարկային ռեզիդենտ հանդիսացող հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե տրամադրելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
4
Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ:
5
Ժամկետային ավանդներ

Մասնաճյուղում բացվող ավանդի նվազագույն չափը սահմանվում է 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ կամ 200 (երկու հարյուր) ԱՄՆ դոլար կամ 200 (երկու հարյուր) Եվրո կամ 12,000 (տասներկու հազար) ՌԴ ռուբլի, որը պետք է պահպանվի տեղեկատվական ամփոփագրում նշված սանդղակների համապատասխան տոկոսները ստանալու համար:

Առցանց բացվող ավանդի նվազագույն չափը սահմանվում է 10,000 (տաս հազար) ՀՀ դրամ կամ 20 (քսան) ԱՄՆ դոլար կամ 20 (քսան) Եվրո կամ 1,000 (մեկ հազար) ՌԴ ռուբլի, որը պետք է պահպանվի տեղեկատվական ամփոփագրում նշված սանդղակների համապատասխան տոկոսները ստանալու համար:
6
Ուշադրություն՝ Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանա հաճախորդը՝ իր կողմից դրամական միջոցների հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկ։
7
Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկ

Օրինակ 1. Առանց ավելացման իրավունքի ներդրման դեպք.

Ավանդի ներդրման օրը՝ 01.05.2019թ.

Ավանդի գումարը` 100,000 ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույքը` 9.50%

Տոկոսագումարի վճարումը` ժամկետի վերջում(չենք հաշվարկում ավանդի վճարման օրը)

Ավանդի ժամկետը` 1,096 օր(01.05.2022թ․)

Եկամտային հարկի չափը` 10%

Հաշվարկված տոկոսագումարը․ 100,000 x 9.50% : 365 x 1095= 28,500ՀՀ դրամ

Ընդհանուր հաշվարկված տոկոսագումարը կազմում է՝ 28,500ՀՀ դրամ

Եկամտային հարկը`28,500x 10% = 2,850 ՀՀ դրամ

Ավանդատուի ստացած տոկոսային եկամուտը` 25,650 ՀՀ դրամ

Օրինակ 2. Ավելացման իրավունքով ներդրման դեպք.

Ավանդի ներդրման օրը՝ 01.05.2019թ․

Ավանդի գումարը` 100,000 ՀՀ դրամ

Ավանդի գումարը ավելացվում է 50,000 ՀՀ դրամ 23.07.2019թ.-ին

Տարեկան տոկոսադրույքը` 8.75%

Տոկոսագումարի վճարումը` ժամկետի վերջում(չենք հաշվարկում ավանդի վճարման օրը)

Ավանդի ժամկետը` 237օր (24.12.2019թ․)

Եկամտային հարկի չափը` 10%

Հաշվարկված տոկոսագումարը`

100,000 x 8.75% : 365 x 237= 5,681.5 ՀՀ դրամ

50,000 x 8.75% : 365 x 154 = 1,846.9 ՀՀ դրամ

Ընդհանուր հաշվարկված տոկոսագումարը կազմում է 7,527.4 ՀՀ դրամ

Եկամտային հարկը` 7,527.4 x 10% = 752.7 ՀՀ դրամ

Ավանդատուի ստացած տոկոսային եկամուտը`6,774.7ՀՀ դրամ
8
Ավանդը կամ դրա մի մասը ավանդային պայմանագրով սահմանված ժամկետից շուտ պահանջելիս կատարվում է ավանդի ներդրման պահից մինչև ընդհատման նախորդ օրը հաշվարկված տոկոսագումարի վերահաշվարկ և վերադարձվող գումարի նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են Բանկում գործող տվյալ արժույթի ցպահանջ ավանդի տոկոսադրույքով: Ավանդային պայմանագրի խզման հնարավորությունը նախատեսված է միայն մասնաճյուղերում։

Մինչ այդ ավանդատուին վճարված (բանկային հաշվին կամ այլ պարտավորություններ հաշվին փոխանցված) տոկոսագումարները գերազանցելու դեպքում տարբերության չափով գումար է գանձվում հետ վերադարձվող ավանդի գումարից, պակաս լինելու դեպքում տոկոսագումարների տարբերությունը վճարվում է ավանդատուին:
9
Ավանդային պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո, ավանդի գումարը փոխանցվում է ավանդատուի հաշվին: Տվյալ հաշվի մնացորդի նկատմամբ տոկոսագումարները հաշվեգրվում են Բանկում տվյալ պահին գործող տվյալ բանկային հաշվի համար նախատեսված պայմաններով:

Ավանդատուի ցանկությամբ ավանդային պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել ավանդային պայմանագրի ժամկետը լրանալու օրը տվյալ պահին Բանկում գործող այդ ավանդատեսակի համար տեղեկատվական ամփոփագրով սահմանված համապատասխան պայմաններով (մասնավորապես՝ ավանդային պայմանագրի երկարաձգվող ժամկետին համապատասխանող տվյալ արժույթի առավելագույն տոկոսադրույքով, իսկ տոկոսագումարների վճարման պարբերականության/հաճախականության փոփոխության դեպքում, երբ նախորդ տեղեկատվական ամփոփագրում նշված տոկոսագումարների վճարման հաճախականությունը նշված չէ նոր (գործող) տեղեկատվական ամփոփագրում, ապա ավանդային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է տոկոսագումարների վճարման հաջորդ, ամենամոտիկ, երկար հաճախականությամբ): Սույն կետը չի գործում առցանց բացվող ավանդների դեպքում։ Առցանց բացվող ավանդները ենթակա են երկարաձգման միայն Բանկի մասնաճյուղ այցելելու կամ Կոնտակտային կենտրոն զանգահարելու միջոցով։

Եթե ավանդային պայմանագրի գործողության ժամկետի ավարտին տվյալ ավանդատեսակն այլևս չի գործում Բանկում, նույնիսկ եթե այն կնքելիս Ավանդատուն նախապես նշել է ավտոմատ երկարաձգման իրավունքի դաշտը կամ նախապես Բանկ է ներկայացրել գործող ավանդային պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին դիմում, ապա այդ ավանդային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է երկարաձգման պահին տվյալ ժամկետին համապատասխանող Բանկում գործող ամենաբարձր անվանական տոկոսադրույք ունեցող համապատասխան արժույթով ավանդատեսակի պայմաններով։ Իսկ եթե երկարաձգման պահին տվյալ ժամկետին համապատասխանող ավանդատեսակ չկա Բանկում, ապա այդ ժամկետը երկարաձգվում է դրան առավել մոտ ժամկետին համապատասխանող Բանկում գործող ամենաբարձր անվանական տոկոսադրույք ունեցող համապատասխան արժույթով ավանդատեսակի պայմաններով։ Ընդ որում՝ ավանդային պայմանագրով նախատեսված ժամկետին համապատասխանող ավանդատեսակ չլինելու դեպքում այլ ավանդատեսակով (առավել մոտ ժամկետով) ավանդային պայմանագրի այլ պայմանները (օրինակ՝ ավանդի գումարի ավելացման/նվազեցման և այլ պայմանները) հաշվի չեն առնվում այլ ավանդատեսակով երկարաձգման դեպքում։
10
Ավանդային պայմանագրով որոշված տոկոսների չափը, որը ավանդատուն ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, բանկը չի կարող միակողմանի նվազեցնել:
11
Ավանդային հաշվին կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
12
Ավանդը կարող է ներդրվել բանկ երրորդ անձի անունով:
13
Հաշվում առկա միջոցների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`

Ավանդի արժութային կառուցվածքը/Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ՝16 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ՝ 7 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ՝

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավել է՝ 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է՝7միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Սակագնային արխիվ

01.06.26-14.07.26 գործող սակագներ
983.64 KB
12.05.25-31.05.26 գործող սակագներ
249.43 KB
13.03.25-12.05.25 գործող սակագներ
1.86 MB
31․10․24-12․03․25 գործող սակագներ
1.92 MB
24․07․24-30․10․24 գործող սակագներ
1.91 MB
09․02․23-23․07․24 գործող սակագներ
329.18 KB
26.04.22թ․-ից գործող սակագներ
375.59 KB
07․03․22-25․04․22թ․ գործող սակագներ
460.69 KB
29․11․21-06․03․22թ․ գործող սակագներ
332.10 KB
04.08.21-28.11.21թ․ գործող սակագներ
344.57 KB
27.04.21 - 03․08․21 գործող սակագներ
283.89 KB
01.12.20 -ից գործող սակագներ
480.12 KB
25.05.20 -ից գործող սակագներ
294.73 KB
01.03.20 -ից գործող սակագներ
2.02 MB
01.01.20 -ից գործող սակագներ
3.66 MB
25.09.19 -ից գործող սակագներ
3.87 MB
Ավանդատու և պարտատոմս ձեռք բերող ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվող նվեր – քարտերի պայմանները /18.06.18-22.12.24/
379.67 KB
Նոր ավանդների ներգրավման արշավի իրականացման պայմաններ /16.09.24 - 31.12.24/
487.04 KB
«Ավանդային արշավի» իրականացման պայմաններ՝ 31․10․2024թ․-ից 31․12․2024թ․
582.52 KB
«Ավանդային արշավի» իրականացման պայմաններ-19.03.25-21.03.25
452.60 KB

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Պահանջվող փաստաթղթեր
63.79 KB
Առանց Հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
Ավանդների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:
Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացրած հայտի հիման վրա:
Ավանդ ընդունելով՝ IDBank-ը պարտավորվում է որոշակի ժամկետից հետո Ձեզ վերադարձնել ավանդի գումարը և պայմանագրով նախատեսված տոկոսագումարը։ Ավանդը ոչ միայն խնայողություն կատարելու, այլև գումար աշխատելու տարբերակներից պակաս ռիսկայինն է՝ հաշվի առնելով այն փաստը, որ «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով։
Ցպահանջ ավանդ ներդնելու պարագայում գումարը և տոկոսագումարը կարող եք հետ ստանալ այն պահին, երբ ցանկանաք: Ապահով ավանդի դեպքում գումարն ու տոկոսագումարը տրամադրվում են նախապես պայմանավորված ժամկետում, իսկ ավանդի գումարը ժամկետից շուտ վերցնելու դեպքում IDBank-ը կարող է փոփոխել նախապես սահմանած տոկոսը։
Ավանդը ձևակերպելու համար բանկ է ներկայացվում անձը հաստատող փաստաթուղթ։
Արտարժույթով ներդրված ավանդի տոկոսագումարները Ձեր ցանկությամբ կարող են վճարվել այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը, բացառությամբ ՀՀ ԿԲ կողմից սահմանված դեպքերի: Արտարժույթով ներդրված ավանդի դեպքում, եթե Դուք ցանկություն չեք հայտնել ավանդի տոկոսների վճարումը ստանալ տվյալ արտարժույթով, ապա տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով վճարման պահին Բանկում տվյալ արտարժույթի համար սահմանված առքի փոխարժեքով։
Ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են ամսական հաճախականությամբ կամ ժամկետի վերջում` համաձայն պայմանագրի:
Տոկոսադրույքը հաշվարկվում է ավանդի օրական մնացորդի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Ավանդատու կարող է հանդիսանալ Բանկում ընթացիկ, քարտային, խնայողական կամ հատուկ բանկային հաշիվ ունեցող Ֆիզիկական անձը, ով Բանկի հետ կնքել է կամ ցանկություն է հայտնել կնքելու Բանկային ավանդի պայմանագիր:

Դիմել հիմա

Մինչև 9․3% տարեկան եկամուտ
Սկանավորիր QR-ը Բացիր ավանդ Idram&IDBank հավելվածով, ստացիր լրացուցիչ 0․15%-0․5%` կախված արժույթից

Հայտի ձև

Կոդ
+374 (Հայաստան)
+7 (Ռուսաստան)
+375 (Բելառուս)
+32 (Բելգիա)
+1 (ԱՄՆ / Կանադա)
+49 (Գերմանիա)
+86 (Չինաստան)
+995 (Վրաստան)
+380 (Ուկրաինա)
+33 (Ֆրանսիա)
+39 (Իտալիա)
+34 (Իսպանիա)
+971 (ԱՄԷ)
+44 (Մեծ Բրիտանիա)
+386 (Սլովենիա)
+421 (Սլովակիա)
Մասնաճյուղ
«Արաբկիր» մասնաճյուղ
«Վարդանանց» մասնաճյուղ
«Կենտրոն» մասնաճյուղ
«Մալաթիա» մասնաճյուղ
«Արտաշատ» մասնաճյուղ
«Հին Երևան» մասնաճյուղ
«Արմավիր» մասնաճյուղ
«Հրազդան» մասնաճյուղ
«Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղ
Գլխամասային գրասենյակ
«Բաղրամյան» մասնաճյուղ
«Շենգավիթ» մասնաճյուղ
«Աբովյան» մասնաճյուղ
«Գյումրի» մասնաճյուղ
«Դավթաշեն» մասնաճյուղ
«Էջմիածին» մասնաճյուղ
«Վանաձոր» մասնաճյուղ
«Էրեբունի» մասնաճյուղ
«Կապան» մասնաճյուղ
«Նոր Նորք» մասնաճյուղ
© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 14.09.2026 12:12
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт