Բանկի Վարչության աշխատանքների գնահատումը
Կորպորատիվ կառավարման սկզբունքներից ելնելով և ղեկավարվելով "Բանկերի և Բանկային գործունեության մասին" ՀՀ օրենքի դրույթներով, Բանկի արդյունավետ ղեկավարման համար գործում է Բանկի Վարչությունը:Բանկի Վարչությունն իրականացնում է Բանկի գործունեության ընթացիկ ղեկավարումը, կազմակերպում է Բաժնետերերի Ընդհանուր Ժողովի, Բանկի Խորհրդի և իր կողմից ընդունված որոշումների կատարումը, ապահովում է Բանկի խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագրի և ներքին ակտերի կատարումը:
Բանկի Խորհրդը, Վարչության աշխատանքների գնահատման համար, հիմք է ընդունում Վարչության նախագահի, Գլխավոր հաշվապահի, Ներքին աուդիտի կողմից Խորհրդին ներկայացվող պարբերական հաշվետվությունները և տեղեկատվությունը, ՀՀ կենտրոնական Բանկի ստուգման ակտերը, ինչպես նաև արտաքին աուդիտի եզրակացությունը: Վարչության աշխատանքները գնահատվում են ելնելով Վարչության կողմից իրականացվող՝
- Բանկի ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքից,
- Խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարումից,
- Ռիսկերի զսպմանը ուղղված գործառույթներից,
- Բանկի ընթացիկ գործունեության արդյունավետ կառավարումից,
- Տոկոսադրույքների քաղաքականությունից,
- Եկամուտների և ծախսերի արդյունավետ պլանավորումից և իրականացումից,
- Կադրային քաղաքականությունից:
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Գործադիր մարմնի աշխատանքների գնահատման սկզբունքները կարգավորվում են Բանկի Խորհրդի կողմից հաստատված համապատասխան ներքին իրավական ակտով: «ԱյԴի Բանկ» ՓԲԸ –ի (Գլխամասային բանկի և մասնաճյուղերի) աշխատակիցների թվաքանակը 2022թ. փետրվարի 16-ի դրությամբ կազմում է 621 մարդ: