Բանկի պատմություն

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ հիմնադրվել է 1990թ. օգոստոսի 1-ին թեթև արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների կողմից՝ որպես փայատիրական կոմերցիոն բանկ, բանկային գործունեության լիցենզիան ստացել է 10․01․91թ․- ին։ 1996թ. «Անելիք» փայատիրական առևտրային բանկը գրանցվել է և սկսել է գործել որպես «Անելիք Բանկ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն:
 2007թ. «Անելիք Բանկ» ՍՊԸ վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության:
«Անելիք Բանկ» ՓԲԸ բաժնետերերի 22.12.2017թ. Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի և 2018թ․ հունիսի 4-ից ներկայանում է հանրությանը նոր ֆիրմային անունով:
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ ունիվերսալ առևտրային բանկ է, որն ակտիվ մասնակցություն ու ներդրում ունի երկրի սոցիալ – տնտեսական մակարդակի բարելավման բնագավառում:



1995թ․-2000թ․
2001թ․-2010թ․
2011թ․-2020թ․
2021թ․-2023թ․
1995թ․-1998թ․
  •  Բանկն ընդգրկվել է «Եվրասիա» հիմնադրամի վարկային ծրագրում:
1999թ․
  • Ընդգրկում Գերմանա-Հայկական Հիմնադրամի վարկային ծրագրում
  • Ընդգրկում Միգրացիայի միջազգային կազմակերպության վարկային ծրագրում:
2000թ․
  • Բանկն արժանացել է որակի ասպարեզում ՀՀ կառավարության մրցանակին
  • «Անելիք Բանկ» ՍՊԸ Մոսկվա քաղաքի մասնաճյուղը ստացել է ՌԴ Կենտրոնական Բանկի արտոնագիր:


2001թ․
  • Անդամակցություն SWIFT համակարգին;
  • «Արմենիան քարդ»ընկերության բաժնետեր;
  • Բանկն արժանացել է «Ֆրանսիայի արդյունաբերողներին աջակցման Ասոցիացիայի ոսկե մեդալ» մրցանակին;
  • Ընդգրկում ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության կազմակերպության վարկային ծրագրում: 
2002թ․
  • Ընդգրկում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի վարկային ծրագրում:
2003թ․
  • Բացվել է Բանկի  «Արաբկիր» մասնաճյուղը;
  • Անդամակցում "MasterCard International" միջազգային համակարգին;
  • «Անելիք Ռու» ՍՊԸ առևտրային դուստր բանկի գրանցում ՌԴ ԿԲ-ի կողմից;
  • Համագործակցություն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ:
2004թ․
  • Բացվել է Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղը:
2005թ․
  • Վարկային պայմանագիր Commerzbank-ի հետ KFW Բանկի երաշխիքով;
  • Դրամական փոխադրումներին նվիրված միջազգային II գիտաժողովի կազմակերպում (ք. Երևան);
  • Գյումրիի մասնաճյուղի նոր շենքի ձեռք բերում:
2006թ․
  • Բացվել է Բանկի  «Շենգավիթ» մասնաճյուղը;
  • Բացվել է Բանկի Էջմիածնի մասնաճյուղը;
  • Բանկն արժանացել է "Citibank"-ի կողմից տրվող մրցանակին;
  • Բանկն արժանացել է ՀՀ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի մրցանակին;
  • Դրամական փոխադրումներին նվիրված միջազգային III գիտաժողովի կազմակերպում (ք. Երևան);
  • Բանկը փետրվար ամսին դարձավ VISA International-ի լիիրավ անդամ: 
2007թ․
  • Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ ստորագրվեց համաֆինանսավորման վարկային պայմանագիր խոշոր վարկերի տրամադրման համար:
  • Ստորագրվեց միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրի պայմանագիր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ:
  • Ստորագրվեց պայմանագիր Համաշխարհային Բանկի ֆինանսավորման հիման վրա Գյուղական Ֆինանսկան կառույց գործակալության հետ, գյուղատնտեսական գործունեության խթանման վարկային ծրագիր իրականացնելու համար:
2008թ․
  • Բացվել է Բանկի «Դավթաշեն» (ք. Երևան) մասնաճյուղը:
  • Բացվել է Բանկի «Վանաձոր» (ք. Վանաձոր) մասնաճյուղը:
2009թ․-2010թ․
  • Բանկն իր կապիտալում ներգրավել է  ինստիտուցիոնալ բաժնետեր` ի դեմս լիբանանյան ԿրեդիտԲանկ ՓԲԸ-ի:

2011թ․
  • Բացվել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ նոր Գլխամասային շենքը ք. Երևան, Վարդանանց 13 հասցեում:  Նոր հասցե, նոր հնարավորություններ:
  • Բացվել է Բանկի «Բաղրամյան» (ք. Երևան) մասնաճյուղը
2012թ․
  • Բանկը միացել է «Բիստրայա Պոչտա» դրամական փոխադրումների համակարգին:
2013թ․
  • 2013 թվականի սեպտեմբերի 17-ին Բանկի Վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը:
2014թ․
  • 2014 թվականի փետրվարի 7-ին Դավիթաշեն համայնքի 4-րդ թաղամաս, 11/91 հասցեում վերաբացվել է Բանկի «Դավիթաշեն» մասնաճյուղը:
  • Գործարկվել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը:
  • Բանկը միացել է «Intel Express», «Tandem Transfers», «Avers», «Sigue Money Transfer», «Unistream»  դրամական փոխանցումների համակարգին:
  • Բացվել է Բանկի «ՄԱԼԱԹԻԱ» (ք. Երևան, Րաֆֆու 39/61) մասնաճյուղը
  • Բանկն արժանացել է որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային սերտեֆիկատի
2015թ․
  • Բանկը միացել է «Converse Transfer» դրամական փոխանցումների համակարգին:
  • Կենտրոն համայնքի Տիգրան Մեծի 4 հասցեում բացվել է Բանկի նոր «Տիգրան Մեծ» մասնաճյուղը:
  • Բանկն արժանացել է ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագրի:
2016թ․
  • Էրեբունի համայնքի Էրեբունի 7/60 հասցեում բացվել է Բանկի նոր «Էրեբունի» մասնաճյուղը:
  • «ԱյԴի Բանկ» ՓԲԸ նոր բաժնետերը` FISTOCO LTD-ն, համալրել է կանոնադրական կապիտալը 21.8 մլրդ ՀՀ դրամով:
  • «ԱյԴի Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ է նշանակվել Վարդան Դիլանյանը:
2017թ․
  • Moody's Investors Service գործակալությունը «ԱյԴի Բանկ»-ին շնորհել է «Երկարաժամկետ տեղական եւ արտարժութային ավանդների» B2 վարկանիշ՝ կայուն հեռանկարով:
2018թ․
  • «Անելիք Բանկ» ՓԲԸ բաժնետերերի 22.12.2017թ. Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի և 2018թ․ հունիսի 4-ից ներկայանում է հանրությանը նոր ֆիրմային անունով:
  • 2018 թվականի դեկտեմբերի 19-ին Բանկի Վարչության նախագահ է նշանակվել Մհեր Աբրահամյանը:
2019թ․
  • 2019 թվականից IDBank-ի Հեռախոսազանգերի կենտրոնն այսուհետ կաշխատի 24/7 ռեժիմով
  • 2019 թվականի ապրիլի 26-ին Էջմիածին քաղաքի Խորենացի 16 հասցեում վերաբացվել է Բանկի Էջմիածնի մասնաճյուղը:
  • 2019 թվականի սեպտեմբերի 25-ին Աբովյան քաղաքի Տարտուի 1/1 հասցեում վերաբացվել է Բանկի Աբովյանի մասնաճյուղը:
  • IDBank-ը` ՀՀ բանկային համակարգում առաջինը պաշտոնապես անդամակցեց Առևտրի միջազգային պալատին (ԱՄՊ) / International Chamber of Commerce (ICC)՝ դառնալով ICC Հայաստանի ազգային կոմիտեի (ICC National Committee Armenia – ICC NCA) անդամ։
2020թ․
  • IDBank-ը Հյուսիսային 6 հասցեում բացել է իր ֆլագմանյան գրասենյակը։
  • IDBank-ը Հայաստանում առաջիններից է, որ սկսել է կիրառել SWIFT global payment innovation (gpi) համակարգը։
  • IDBank-ն առաջինը Հայաստանում ներկայացնում է Visa Signature պրեմիում դասի քարտը։
  • IDBank-ն ու «Արմենիան Լիզինգ Քամփնին» համագործակցության պայմանագիր են ստորագրել։
  • IDBank-ը՝ Իդրամ ընկերության «Մի դրամի ուժը» նախաձեռնության ռազմավարական գործընկեր։ 
  • IDBank-ն ու Idram-ը ներկայացրեցին «Rocket line» նորարար թվային պրոդուկտը։
  • IDBank-ն ու Fora-Bank-ը հայտարարում են համագործակցության մասին:


2021թ․
  • IDream. Նոր ծրագիր ուսանողների համար IDBank-ից։
2022թ․
  • Կարևորելով մարզային զարգացումը՝ IDBank-ի հեռախոսազանգերի կենտրոնը սկսեց աշխատել նաև Գյումրի քաղաքից։
2023թ․
  • IDBank-ը առաջինը Հայաստանում թողարկեց Visa Travel քարտը՝ քարտ քարտեզը բացահայտելու համար։
  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և IDBank-ը համագործակցության պայմանագիր ստորագրեցին, արդյունքում՝ Հայաստանի թվային բանկինգի առաջատար IDBank-ը կազմակերպության գլխավոր հովանավորը դարձավ։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 09.08.2023 02:41
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт