Բանկի ղեկավարներ
Արթուր Ջավադյան

Արթուր Ջավադյանը ծնվել է 22.04.1964թ․։ 1986թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետը, ապա՝ 1989 թվականին՝ «Հայգյուղմեքենայացում» ԳԱՄ ասպիրանտուրան։

1989-1991 թվականների աշխատել է «Երևան» բանկում՝ տարբեր ղեկավար պաշտոններում, իսկ 1991-2000 թվականների ընթացքում՝ «Հայինվեստ» բանկում։


1997-2020 թվականների ընթացքում ՀՀ Կենտրոնական Բանկում զբաղեցրել է Խորհրդի անդամի, ՀՀ ԿԲ նախագահի խորհրդականի, նախագահի տեղակալի, ապա՝ նախագահի պաշտոնները։
Որպես ԿԲ նախագահ 2008-2020 թթ․ ընթացքում հանդիսացել է «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ, «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ, «ԱՔՌԱ» վարկային բյուրոյի, «ԱրՔա» համակարգի, «Հայինկասացիա» ՓԲԸ խորհրդի նախագահ, Հայաստանի ֆոնդային բորսայի խորհրդի անդամ։
2020 թվականից հանդիսանում է Հատուկ հանձնարարություններով դեսպան։

© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 21.06.2022 03:18
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт