Հայտարարություն

Հարգելի հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ այսուհետ Բանկը չի տրամադրի ArCa Classic և Transfer քարտատեսակներ, սակայն նախկինում թողարկված քարտերը կշարունակեն գործել:

Բանկի կենսաթոշակային «Հոգատար» քարտն էլ այսուհետ կտրամադրվի Mastercard Standard քարտատեսակով, ինչը հնարավորություն կտա՝

  • Կատարել առցանց գնումներ,

  • Վճարումներ կատարել երկրից դուրս,

  • Քարտը ստանալ գործողության ավելի երկար ժամկետով՝ 5 տարով։

«Հոգատար» քարտերն, ի դեպ, տրամադրվում են լիովին անվճար: Նախկինում թողարկված քարտերը կշարունակեն գործել:

Դուք միշտ կարող եք ընտրել IDBank-ի Ձեր քարտը՝ Ձեր ֆինանսական կարիքներին համապատասխան։ Հիշեցնենք, որ Բանկն առաջարկում է տարբեր նպատակների համար նախատեսված, այդ թվում անվճար քարտատեսակներ, որոնց առավելություններին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում։



© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 22.09.2023 05:55
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт